Այս կառավարությունն արժանանալու է նախորդի բախտին. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
Քաղաքական
ԱԺ-ում պետական բյուջեի քննարկման ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ 2016-ի պետական բյուջեն 2017-ի համար ոչ մի լավ բան չի կանխատեսում:
«Ինձ չի հետաքրքրում այն, որ տնտեսական աճն իջնում է, ծախսերը պակասում են կամ չէ, որովհետև վտանգավորն այն է, որ մյուս տարվա բյուջեն էլ ավելի է պակասելու: Մեր երկիրն օրեցօր հետ է գնալու, որովհետև բյուջեի նախագծում չկա տնտեսական քաղաքականության մոդել: Այս կառավարությունն ամեն անգամ արձանագրում է, փորձում է օգնել, բայց մոտավորապես արժանանալու է նախորդ քաղաքականության բախտին, որովհետև նոր քաղաքականություն չի մշակել»,- ասաց Բագրատյանը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից