Բակո Սահակյանի հրամանագրով սահմանվել է ԼՂՀ ԿԸՀ-ի հանձնաժողովի կազմը
Քաղաքական
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի, սահմանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանձնաժողովի կազմում ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչներ Եղիշե Ալեքսանդրի Արզումանյան ը, Սրբուհի Գրիգորիի Արզումանյանը, Արայիկ Լյովայի Լազարյանը, «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Անուշ Զարմիկի Շահրամանյանը, Արցախի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Սերգեյ Հայկի Մելքումյանը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ Հասմիկ Ալբերտի Շինդյանը, «Շարժում-88» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Աշոտի Ծատուրյանը, «Ազգային վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Լուսինե Սամվելի Հակոբյանը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան