Գյումրիի ոճրագործությունը աղանդավորական եկեղեցու անդամ լինելու հետևա՞նքն է. նոր հանգամանքներ. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում այս տարվա հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով մեղադրյալ, ՌԴ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովի գործը առաջիկա օրերին կուղարկվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները նախաքննության ավարտից հետո մի քանի միջնորդություններ էին ներկայացրել:
Մասնավորապես, միջնորդել են, որ ստուգվի այն հանգամանքը, թե արդյոք ինչ-որ կրոնական կազմակերպության անդամ լինելը կարող էր դրդել Պերմյակովին գնալ այդ քայլին: Հիշեցնենք, որ ողբերգությունից հետո հայտնի դարձավ, որ Վալերի Պերմյակովի հայրը' Պավել Պերմյակովը, «Հույս, հավատ, սեր» («ԹպՐՈ, ծՈՊպՋՊՈ, խþոՏՉՖ») աղանդավորական եկեղեցու հոգեւոր հովիվն է:
Թերթի տեղեկություններով՝ նախաքննության ընթացքում այս հանգամանքի վրա ուշադրություն չի դարձվել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից