Ինչպե՞ս է կառավարությունը լուծելու Հովիկ Աբրահամյանի հրահանգի հետևանքով առաջացած խնդիրը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ կառավարության՝ այս տարվա հուլիսի 23-ին տեղի ունեցած նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց մինչեւ տարեվերջ տեսչական ստուգումները դադարեցնել կամ նվազագույնի հասցնել:
Վարչապետը ստուգումները արգելելու հրահանգ տվեց՝ տնտեսվարողների գործունեությանը անհարկի միջամտությունները կանխելու նպատակով: Բայց այս հանձնարարականի արդյունքում տարատեսակ տեսչությունները փաստացի պարապուրդի են մատնված: Քանի որ ստուգումներ չեն անցկացվում, բնականաբար, տեսուչները գործնականում անելիք չունեն, բայց աշխատավարձ են ստանում: Թե ինչպես պետք է Կառավարությունը լուծի վարչապետի հրահանգի հետեւանքով առաջացած խնդիրը, դժվար է ասել: Բայց որ իրավիճակը կտրուկ լուծումներ է թելադրում, միանշանակ կարելի է պնդել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից