Նոր սկանդալ՝ ռուսական «Ձայնը» նախագծում (լուսանկարներ, տեսանյութ)
Այլ
Նանա Հաթլը, ռուսական «Ձայնը» նախագծի «կույր լսումների» ընթացքում ընտրել է Գրադսկիի թիմում լինելը, ոչ թե Բաստայի: Եվ դա է նրան անհաջողության մատնել: Թեև նախորդ հաղորդման ընթացքում Նանան գեղեցիկ համար է ցուցադրել, այնուամենայնիվ, Ալեքսանդր Բորիսովիչը հաջորդ փուլ է անցկացրել Տատյանա Շիրկոյին և Ալլա Ռիդին: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ի կայքը:

- Նանոչկա, դու հիանալի երաժիշտ ու երգչուհի ես,- սկսել է աղջկան այդպես հանգստացնել Գրադսկին: - Արդեն կոմպոզիտոր, ստեղծել ես այդպիսի հիասքանչ հիթ (To Be Or Not To Be): Այս մրցությը շատ բան տվեց Նանա Հաթլին: Սա նրա առաջին աստղային հաջողությունն է: Նանոչկա, շփվի՛ր, աշխատի՛ր, աճի՛ր, ձայներիզ թողարկի՛ր և դարձի՛ր աստղ:
Երգչուհուն զայրացրել է մարզչի՝ իրեն նախագծից դուրս թողնելը և նա սոցցանցի իր էջում գրել է. «Ընդամենը պետք էր համաձայնել երգել «Գրադսկի հոլում»: Դրա ձևաչափին ես չեմ համապատասխանում, այնտեղ չկա ու երբեք չի լինի իմ հանդիսականը: Google-ում որոնեք պաստառը ու հստակ կիմանաք, թե ով և երբ է դուրս մնալու նրա թիմից: Ես ուշ եմ հասկացել, որ նա «Ձայնը» նախագծի հաշվին իր թատերախմբի հարցն է լուծում առաջիկա մի քանի խաղաշրջանների համար: Եթե շուտ հասկանայի, ապա ուրիշ երգ կերգեի»:

Դրանից բացի երգչուհին 10 կետով ներկայացրել է «Ճշմարտությունը՝ Ձայնը նախագծի մասին»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից