«Հրապարակ». Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու հնարավորությունները 50-50 են
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարդան Օսկանյանին մոտ կանգնածների տեղեկացմամբ՝ կուսակցություն ստեղծելու նրա հնարավորությունները 50-50 են. «Սպասում Է տեսնի, թե ինչ իրավիճակ կառաջանա հանրաքվեից հետո։ Նա առանձնապես ոգևորված չէ կուսակցության ստեղծման գաղափարով, քանի որ ոչ այնքան ֆինանսական, որքան մարդկային ռեսուրսի խնդիր ունի»։ Այնուհանդերձ, ԲՀԿ և մերձ-ԲՀԿ-ական շրջանակն սպասում է այդ կուսակցության ստեղծմանը, մանավանդ քոչարյանական թևը՝ Էլինար Վարդանյան, Վահե Հովհաննիսյան, Ստեփան Մարգարյան, պրոքոչարյանական կայքերի խմբագիրներ։ Ի դեպ, թիմը նաև սպասում է Արա Աբրահամյանի կուսակցության ստեղծմանը՝ ոչ թե մաս կազմելու համար, այլ հույսով, որ դրա հայտնությամբ ստատուս քվոն քաղաքական դաշտում կփոխվի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից