Հայաստանում անհատական ծառայությունների ծավալը նվազել է 8.8 տոկոսով
Հասարակություն
Այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի բնակչությանը մատուցված անհատական ծառայությունների ծավալը նվազել է 8.8 տոկոսով և կազմել 9 մլրդ 215.5 մլն դրամ (ավելի քան 19 մլն 125.6 ԱՄՆ դոլար), որտեղ վարսավիրանոցների և գեղեցկության սրահների մատուցած ծառայությունների բաժինը կազմել է ընդհանուրի 79.9 տոկոսը։
Ընդ որում, այդ ծառայությունների մասով ևս գրանցվել է նվազում 4.8 տոկոսով՝ մինչև 7 մլրդ 366.5 մլն դրամ:
Մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացման, մաքրման և չոր մաքրման ոլորտում ծառանությունները կազմել են 809.6 մլն, որը նախորդ տարվա առաջին ինն ամիսների համեմատ նվազել է 21.7 տոկոսով, թաղումների կազմակերպման ոլորտում՝ 435.5 մլն դրամ (նվազումը՝ 10.3 տոկոս), բաղնիքների գործունեության՝ 116.2 մլն դրամ (նվազումը՝ 45.4 տոկոս), ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեությունում՝ 191.4 մլն դոլար (աճել է 110.1 տոկոսով) և այլ անհատական ծառայությունների ծավալը կազմել է 296.3 մլն դրամ ու նվազել 55.5 տոկոսով։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից