Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Արցախ
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետն այցի ընթացքում մի շարք հանդիպումներ կունենա Հայ առաքելական եկեղեցու, հա մայնքում գործող քաղաքական կուսակցությունների և որոշ կազմակերպությունների տեղի ներկայացուցիչների հետ, կայցելի հայկական վարժարաններ և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսարան:
Հանդիպումներ են նախատեսվում նաև որոշ անհատ բարերարների հետ, իսկ նոյեմբերի 26-ին Արայիկ Հարությունյանը կմասնակցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից