Անվերադարձ
Հրապարակումներ
Օրերս հերթական անգամ սահմանադրական բարեփոխումներին իր դեմ լինելու մասին արտահայտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հարցազրույց տալով գերմանական «Դոյչե Վելլե» հեռուստառադիոընկերությանը: «Ոչ»-ի կողմնակիցներից ոմանք միգուցե ոգևորությամբ են ընդունում այն փաստը, որ Քոչարյանն իրենց կողմից է, ոմանք էլ՝ հակառակը, սակայն իմ կարծիքով՝ երկրորդ նախագահի մտահոգությունն այստեղ բոլորովին այլ է, նրան մտահոգում է իր հնարավոր «վերադարձի» խնդիրը, ինչը նոր սահմանադրության պայմաններում գրեթե անհնար կդառնա: Մանավանդ եթե հաշվի առնենք, որ ՀՀ քաղաքական դաշտում Ռոբերտ Քոչարյանի հենարանը կուսակցություններից համարվում էր ԲՀԿ-ն, իսկ ԲՀԿ-ն էլ այսօր կողմ է սահմանադրական բարեփոխումներին, ապա պատկերն ավելի պարզ է դառնում՝ վերադարձի շանսեր իսկապես որ գրեթե չեն մնում: Նույնը կարելի է ասել առաջին նախագահի մասին...
Ահա և եկավ այն պահը, երբ երբեմնի հակառակորդները հայտնվեցին նույն վիճակում և փաստացի՝ իրար կողմից: Տեսնես՝ 2008-ին իրենք դա կարո՞ղ էին պատկերացնել:
Կարեն Վարդանյան


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)