Արզնիում գայլերը հոշոտել են 13 գլուխ ոչխար
Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 20-ին' ժամը 11.31-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղի ամառանոցներում գայլը հոշոտել է 10 ոչխար: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ժամը 06.00-ի սահմաններում Վ. Հ.-ի ամառանոցում գայլերը հոշոտել են Ս. Ի.-ին պատկանող 13 գլուխ ոչխար:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից