Ահաբեկչության ֆոնին Բրազիլիայում ֆուտբոլային խաղից առաջ գուաշը շփոթել են պայթուցիկի հետ
Սպորտ
Բրազիլիայի ոստիկանությունը ձերբակալել է երկրպագուի, ով փորձել է խաղադաշտ մցնել կես կիլոգրամ պայթուցիկ: Այս մասին տեղեկացնում է Esportes-ը:
Հանցագործությունը կասեցվել է «Սաու-Ժանուարիու» մարզադաշտի մոտակայքում, որտեղ պետք է տեղի ունենար Բրազիլիայի առաջնության շրջանակներում «Կորինտիանսի» և «Վասկո դա Գամայի» մրջև հանդիպումը:
Նշենք, որ մինչև հանդիպման մեկնարկը անվտանգությունը ավելի է ուժեղացվել: Երկնքից տարածքը վերահսկել են երկու ուղղաթիռ, իսկ մարզադաշտի հարակից խանութներն ու սրճարաննելրը ավելի վաղ են փակվել:
Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով և վաստակած միավորների քանակով, «Կորինտիանսը» վաղաժամ դարձել է Բրազիլիայի չեմպիոն:
Ավելի ուշ UOL-ը տեղեկացրեց, որ երկրպագուին ոստիկանությունը շփոթել է ահաբեկչի հետ: Վերջինիս մոտ, ոչ թե պայթուցիկ է եղել, այլ գուաշ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու