Հայաստանի և Վրաստանի հոգևոր կենտրոնները քույր քաղաքներ են
Հայաստան
Նոյեմբերի 20-ի վաղ առավոտյան Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, Վրաստանի Մցխեթա քաղաքի քաղաքապետ Ավթանդիլ Նեմսիծվերիձեի գլխավորած պատվիրակության հետ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Դա նախորդեց քաղաքների միջև հուշագրի ստորագրմանը։
Էջմիածնի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կնքվեց համագործակցության հուշագիր Հայաստանի Հանրապետության Էջմիածին և Վրաստանի Հանրապետության Մցխեթա քաղաքների միջև:
Կողմերը նպատակ ունեն զարգացնել համագործակցությունը մշակութային, կրթության և գիտության, բնակչության սոցիալական ապահովության, առողջապահության, տեղական կառավարման, էկոլոգիայի, Էկոնոմիկ և ներդրումային գործունեության, քաղաքային տնտեսության, սպորտի, տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում: Սույն համաձայնագրով, կողմերը պարտավորվում են աջակցել և օժանդակություն ցուցաբերել քաղաքային հաստատությունների, կազմակերպությունների, հասարակական, կազմակերպությունների, ձեռնարկություների և մասնագետների միջև գործունեության տարբեր ոլորտներում ուղիղ կապեր հաստատելու գործում, ինչպես նաև աջակցել և զարգացնել փոխշահավետ գործնական, առևտրային հարաբերություններ, նպաստել գործարար անձանց պատվիրակությունների փոխայցերին և համատեղ փոխշահավետ տնտեսական կապերի իրականացմանը:
Համագործակցության հուշագրի ստորագրումից հետո քաղաքապետերն ու նրանց ուղեկցող պատվիրակության անդամները եղան Էջմիածնի պատմաազգագրական թանգարանում, Մայր տաճարում և Զվարթնոց տաճարում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից