Ելնելով ընտրացուցակներում առկա անճշտություններից՝ ընտրությունները հավաստի չեն կարող լինել. Վարդան Օսկանյան
Հասարակություն
Ելնելով ընտրացուցակներում առկա անճշտություններից՝ ընտրությունները հավաստի չեն կարող լինել: Այսօր ընտրությունների վերահսկման միասնական շտաբի հերթական նիստի ժամանակ նման տեսակետ հայտնեց նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Վարդան Օսկանյանը:
«Այլընտրանք չկա մեր առաջ: Անճշտություններն այնքան մեծ են, որ ամբողջությամբ պետք է վերանայվեն ընտրացուցակները: Ո՛չ իշխանություններն են ուզում դա անել, ո՛չ էլ ժամանակ կա»,- նշեց Օսկանյանը:
Նա տեղեկացրեց, որ անճշտությունները հիմնականում կապված են միևնույն մարդու ազգանվան մեկ տառի փոփոխության կամ ծննդյան ամսաթվի փոփոխությունների հետ:
«Պողոսյան Արմեն Վահագնի և Պաղոսյան Արմեն Վահագնի: Ցուցակում նույնիսկ Գրիգորյան Հրաչիկ Օլյայի հայրանունով մարդ կա»,- ասաց Oսկանյանը՝ հավելելով, որ դրանք մուտքագրման սխալ չեն կարող լինել և «ինչ-որ մեկը հանձնարարական է ստացել, որ նստի, անի այդ ամենը»:
Հիշեցնենք, որ այսօր միասնական շտաբը որոշել է խնդրո առնչությամբ հայցով դիմել Սահմանադրական դատարան:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում