Կապանի հիվանդանոցից 95 հիվանդ է տարհանվել. ահազանգ ռումբի մասին
Հայաստան
Ոստիկանության Կապանի բաժանմունքում նոյեմբերի 20-ին ահազանգ է ստացվել քաղաքի բժշկական կենտրոնում ռումբ տեղադրված լինելու մասին: Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ տարածքային կառավարման արտակարգ իրավիճակների նախարարությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ ոստիկանությունից համապատասխան ահազանգը ստանալուց հետո իրենք էլ տեղյակ են պահել մարզային փրկարարական ծառայությանը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Ժամը 15.53-ի դրությամբ իրականացվել է 95 հիվանդների տարհանում:
Իրականացվում են որոնողական աշխատանքներ: Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից