Արթուր Աբրահամ-Մարտին Մուրայ. կշռման արարողություն (լուսանկարներ)
Սպորտ
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կայանալու է նոյեմբերի 21-ին՝ Գերմանիայի Հանովեր քաղաքի «TUI Arena»-ում: Վերջինիս մրցակիցը կլինի 33-ամյա բրիտանացի Մարտին Մուրայը:
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունը. Արթուր Աբրահամի քաշը կազմել է 76.2 կգ, իսկ Մարտին Մուրայինը՝ 75.4 կգ:
Մենամարտը ցուցադրվելու է գերմանական SAT1 հեռուստաընկերության ուղիղ եթերում, նոյեմբերի 21-ին, սկիզբը Գերմանիայի ժամանակով ժամը 22:20-ին, նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Հայաստանի ժամանակով՝ լույս նոյեմբերի 22-ի գիշերը, սկիզբը ժամը 1:20-ին: Այս մասին տեղեկացնում է Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:






















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու