Հումելսի ինքնագոլն ու «Բորուսիայի» պարտությունը (տեսանյութ)
Սպորտ
Բունդեսլիգայի 13-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 1:3 հաշվով պարտվեց «Համբուրգին»:
Անվտանգության նկատառումներից ելնելով խաղը մեկնարկեց նախանշված ժամանակից 15րոպե ուշ: Ի հիշատակ Փարիզի ահաբեկչության զոհերի լռության րոպեից հետո հանդիպում մեկնարկեց:
19-րդ րոպեին Լասոգան 11 մետրանոց հարվածից բացեց խաղի հաշիվը, 41-րդ րոպեին Հոլտբին կրկնապատկեց դաշտի տերերի գոլային առավելությունը, իսկ 55-րդ րոպեին Մատս Հումելսը դարձավ ինքնագոլի հեղինակ: Խաղի հիմնական ժամանակի ավարտից չորս րոպե առաջ Պիեր Էմերիկ Օբամեյանգ խփում է իր թիմի միակ գոլը:
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ խաղին:
Այս պարտությունից հետո դորտմունդցիները 29 միավորով շարունակում են զբաղեցնել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու