«Ֆեյսբուքահայությունն» ու ռասիզմը
Վերլուծական
Երեկ իսլամիստները հերթական ահաբեկչական ակտն իրականացրին Մալիում, եղան զոհեր, վիրավորներ: Տրամաբանորեն Facebook սոցիալական ցանցի հայկական տիրույթում պետք է սկսեին աչքի զարնել Մալիի դրոշով «զարդարված» պրոֆայլներ՝ ի նշան ցավակցության, հարգանքի: Սակայն ամբողջ օրվա ընթացքում այդպես էլ չտեսա գոնե մեկ հայ օգտատիրոջ, ով իր գլխավոր նկարի ֆոնում կտեղադրեր Մալիի դրոշը: Սակայն ես համոզված եմ, որ դրոշներով զարդարված պրոֆայլները կլինեին, եթե Մալին լիներ եվրոպական պետություն, այլ ոչ թե աֆրիկյան:
Փաստորեն Facebook-ի հայկական տիրույթում ընդունված է ցավակցել միայն եվրոպացիներին, իսկ ասիացիները կամ սևամորթները այդքան էլ չեն արժանանում «ֆեյսբուքահայերի» կարեկցանքին: Սա ես համարում եմ ոչ այլ ինչ, քան ռասիստական հակումների արտահայտություն: Եվ սա առաջին դեպքը չէ:
Կարեն Վարդանյան


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում