Հայաստանի հավաքականը՝ Եվրոպայի թիմային առաջնության փոխչեմպիոն
Սպորտ
Ռեյկյավիկում տեղի ունեցած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձավ փոխչեմպիոն:
Վաստակած 13 միավորով, մերոնք Ֆրանսիայի և Հունգարիայի ընտրանիների հետ բաժանեցին 2-4-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշներով գերազանցեցին վերջիններիս և զբաղեցրին երկրորդ տեղը:
Չեմպիոն դարձավ Ռուսաստանի հավաքականը:
Մեր ընտրանու կազմում մրցաշարին մասնակցեցին՝ Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Սերգեյ Մովսեսյան և Կարեն Գրիգորյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու