Եկեք ինքնադաստիարակվենք, մեզի կանոնակարգենք, սաղ չկոտրենք սահմանադրական փոփոխությունների վրա. Մանվել Գրիգորյան. News.am
Քաղաքական
Երկրապահ կամավորական միության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը երկրապահների հետ միասին թեև սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին անմասն չէ, սակայն կարծում է, որ ամեն ինչ չպետք է պայմանավորել փոփոխություններով, նախ պետք է ինքնադաստիարակվեն, կանոնակարգվեն: Սահմանադրական փոփոխությունների, երկրապահների' ներքին ու արտաքին թշնամու դեմ պայքարի, Արցախի շուրջ ակտիվացած քննարկումների մասին NEWS.am-ը զրուցել է Մանվել Գրիգորյանի հետ:
- Պարոն Գրիգորյան, երկրապահները սահմանադրական փոփոխությունների քարոզարշավով են զբաղված, ինչո՞ւ, այդ փոփոխությամբ ի՞ նչ հարցեր են լուծվելու:
- Երկրապահները զբաղվում են, որովհետև մեր երկրապահ կազմակերպութան մեջ բռնած դաշնակցությունից հանրապետականներ, այլ կուսակցականներ կան: Մենք պետք ա փոփոխություններին կողմ լինենք' գիտակցելով աշխարհում ինչ ա կատարվում, որ միշտ ուժեղի մոտ թույլը մեղավոր ա, պետք է ուժեղ լինենք և միասնական, իսկ ուժեղ լինելու համար պետք ա ուժեղ երկիր ունենանք, ուժեղ սահմաններ, ուժեղ զինվորներ, ուժեղ երիտասարդություն, պետություն, օրենք:
- Սահմանադրության փոփոխությունը ի՞նչ կապ ունի դրա հետ:
Հավասարություն, բաժանում ա լինելու, չե՞ք կարդացել: Էդի անում են, որ ուժերի հավասարաչափություն լինի, օրենքը ճիշտ գործի: Ասենք մի տեղ չկենտրոնանա, Ազգային ժողովը իր դերակատարությունն ունենա, կառավարությունը իր դերակատարությունը, նախագահն' իր: Նախագահը ճիշտ ա, առաջին դեմքը չի, բայց ինքն ա որոշում Սահմանադրությունը փոխվի: Սահմանադրության փոփոխման գարանտը նախագահն ա: Որ փոխվի, երկրի տերն էլի նախագահն ա լինելու: Վլաստը մի քանի տեղ ա լինելու: էսքան տարի աշխատել ենք նախագահականով, արդեն երեք հատ նախագահ ենք փոխել, համարյա երեսուն տարի, ժողովուրդը դժգոհ են:
- Ժողովուրդը դժգոհում է, որ նախագահը, կառավարությունն իր հռչակած ծրագրերը, խոստումները չեն իրականացնում, ոչ թե կառավարման համակարգից:
- Ծրագիր ունենալն ուրիշ բան ա, իրականացնելն' ուրիշ: Էդ մարդիկ, որ ուզում են Ծերունի Խոտաբիչներ աշխատեն, մեր ժողովուրդը շատ բաների միջով ա անցել' երկրաշարժ, շրջափակում, պատերազմ, էսօր երկիրը էնքան էլ վատ հեղինակությոն չունի աշխարհի բոլոր կարևոր երկրների մեջ…
- Սահմանադրական փոփոխություններից հետո ի՞նչ է փոխվելու երկրում:
- Եկեք սաղ չկոտրենք սահմանադրական փոփոխությունների վրա, եկեք ինքնադաստիարակվենք, մենք մեզի կանոնակարգենք և փորձենք ինքներս… Ի ՞ նչ կապ ունի շատ լավ օրենքները, կամ երկրները: Օրենքները պահել են պետք: Ժամանակի հետ ամեն ինչը փոխվում ա, թող նոր երիտասարդները գան լավ բան անեն…
- Սահմանադրությունը փոխեք, որ գա՞ ն, առանց դրա էլ կարող են գալ:
- Սահմանադրությունը չփոխվեր, ավելի վատ բաներ պտի ասեին…
- Բայց փոփոխության հանրային պահանջ կա՞:
- Ես ինչ հիշում եմ, ինչ պետություն ունեցել ենք, ասում են' սահմանադրական փոփոխություն, մեծամասնություն չլինելու մասին, Ազգային ժողովի անցնելու հարցը միշտ էլ քննարկել են: Մանավանդ դաշնակները…
- Այո, բայց ոչ «Հանրապետական» կուսակցությունը:
- «Հանրապետական» կուսակցությունը էս վերջին մի քանի տարին են իշխանություն, 20 տարի դրանից առաջ ուրիշ կուսակցություն ա եղել, նորից ասել են, «պրիչոմ» Հանրապետական կուսակցությունը…
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից