Օգնե՞նք պատգամավորներին
Վերլուծական
Պարզվում է՝ 2016-ի բյուջեի նախագծից և ընդհանրապես ներկա կառավարությունից գոհ մարդիկ էլ կան: Իհարկե, հասկացաք, որ դա կարող են լինել ՀՀԿ խմբակցության պատգամավորները, որոնցից, օրինակ, Համլետ Հարությունյանը հիացած է բյուջեի նախագծով, նաև վարչապետի՝ կոռուպցիայի դեմ «արդյունավետ» պայքարով: Չեմ բացառում, իհարկե, որ հնարավոր է՝ մենք իրականության ընկալման հետ խնդիրներ ունենք և վիճակի չենք տեսնել այն, ինչ տեսնում է պատգամավորը, ինչպես նաև չենք տեսնում, որ պատգամավորներն այսօր սոցիալական լուրջ խնդիրներ ունեն, ընդամենը 498 հազար դրամ աշխատավարձ են ստանում և ինչպես Համլետ Հարությունյանն է նշել՝ աշխատավարձի բարձրացման կարիք ունեն, թե չէ այդ չնչին աշխատավարձով ինչպե՞ս կարելի է ապրել:
Բա տեսնու՞մ եք, մենք էլ դեռ բողոքում ենք, թե 2016-ին աշխատավարձերի ու թոշակների բարձրացում չի լինելու: Բա խեղճ պատգամավորներն ի՞նչ ասեն, ինչպե՞ս են ապրելու: Իսկ միգուցե այդ նպատակով դրամահավա՞ք կազմակերպենք, օգնե՞նք պատգամավորներին:
Կարեն Վարդանյան


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում