Կարող եմ հասնել Ռոնալդուի և Մեսսիի խաղամակարդակին. Բեյլ
Սպորտ
Ես ցանկանում եմ գոլեր խփել, պահեր ստեղծել և տիտղոսներ նվաճել: Այս մասին հայտարարել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը, հավելելով, որ անհատական մրցանակները իր համար ամենակարևորը չեն:
«Կարող եմ հասնել Ռոնալդուի և Մեսսիի խաղամակարդակին, քանի որ գիտեմ՝ ինչի եմ ընդունակ: Նկատի չունեմ «Ոսկե գնդակ» նվաճելը, անհատական մրցանակները ինձ համար գլխավորը չեն: Գլխավորը Չեմպիոնների լիգայում և Պրիմերայում հաղթելն է: Որոշ խաղացողներ կենտրոնանում են անհատական մրցանակների վրա, և դա կարող է աշխատել հօգուտ իրենց: Ես, սակայն, ցանկանում եմ գոլեր խփել, պահեր ստեղծել և տիտղոսներ նվաճել»,- Բեյլի խոսքը մեջբերում է Goal.com-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու