Սահմանադրական փոփոխությունները և Էդմոն Մարուքյանի «կառալյոկը»
Քաղաքական
Սահմանադրական փոփոխությունների քարոզչության այս լարված շրջանում տարատեսակ շոուներից և հանդիպումներից զատ, մարդիկ կան, որ, այսպես ասած, ձեռքերը ծալում նստում են:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը թերևս որոշել է սահմանադրական փոփոխություններից այլևս չխոսել: Համենայն դեպս, մեզ պես շարքային լրագրողների հարցերին՝ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի հետ կապված, չի ցանկանում պատասխանել, փոխարենը նախընտրում է Ազգային ժողովի նիստի ընթացքում, ինքն իր համար ընդմիջում հայտարարել ու արքայանարինջ անուշ անել: Մեզ էլ մի բան է խորհուրդ տալիս՝ ուշի ուշով լսել «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցը: Ինքը թերևս արդեն խոսել է, հիմա հանգստանալու ժամանակն է՝ սեփական նախաձեռնությամբ վերցված ընդմիջումը համեղ դարձնելու ժամանակը:
Իհարկե, մենք շատ համբերատար սպասեցինք և մոտ մեկ ժամ հետո նորից մոտեցանք պարոն Մարուքյանին, սակայն մրգային ընդմիջումն ավարտված չէր, թեպետ նիստերի դահլիճում էլ շարունակվում էր նիստը:
Ն. Ա.


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար