Arte հեռուստաալիքը կցուցադրի Շառլ Ազնավուրի փարիզյան համերգը
Գիտություն և Մշակույթ
Գերմանաֆրանսիական Arte հեռուստաալիքը 2016 թվականի հունվարի 3-ին կցուցադրի ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի' Փարիզի Palais des Sports սրահում կայացած համերգը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով concert.arte.tv կայքը, ցուցադրվելիք նյութը նկարահանվել է սեպտեմբերի 15- ին անցկացված համերգին:
Հեռուստաալիքի կայքը տեղեկացնում է, որ իր 70-ամյա գործունեության ընթացքում Ֆրանսիա գաղթած հայ ռեստորանատերի որդին կառուցել է միջազգային մասշտաբի ամենաէական ժառանգություններից մեկը:
Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջն էլ տեղեկացնում է, որ համերգը CD և DVD տարբերակներով հասանելի կլինի դեկտեմբերի 11-ից:
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն այս տարվա սեպտեմբերի 15-27-ն ընկած ժամանակահատվածում Փարիզի Palais des Sports սրահում հանդես է եկել միանգամից վեց համերգով: Ազնավուրը կատարել է իր ամենահայտնի և նոր' «Encores» ալբոմի ստեղծագործությունները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)