Նոր Սահմանադրությամբ Հայաստանը կնպաստի հայրենադարձությանը
Քաղաքական
Ցանկացած կառավարություն պետք է իրականացնի ծնելիության և բազմազավակության խթանման հստակ և հետևողական ծրագիր: Հայաստանում այդ քայլերն արտացոլված են Սահմանադրության նոր նախագծում, որը հանրաքվեի կդրվի դեկտեմբերի 6-ին: «Այո և ոչ» հեռուստանախագծի շրջանակներում Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը ներկայացրեց սահմանադրական նախագծի մի շարք դրույթներ, որոնք մինչ այժմ անտեսվել են:
«Հրայր Թովմասյանը ներկայացրեց այն մի շարք նորամուծությունները, որոնք գործող սահամանդրությունում չկան և որոնց մասին գրեթե չի խոսվում քարոզարշավի ժամանակ: Առաջինը նա մատնանշեց ընտանիքի պաշտպանվածությունը: Ըստ Թովմասյանի, սա առաջին անգամն է, երբ ընտանիքը դարձել է սահմանադրական կարգի հիմունքներում ամրագրված ինստիտուտ, որը գտնվում է պետության հոգածության ներքո:
Խոսելով արտագաղթի մասին' Թովմասյանը նշեց, որ անկախ նրանից, թե որ ուժը կլինի իշխանություն, այն պետք է ամեն ինչ անի հայրենադարձություն կազմակերպելու համար: «Սահմանադրության նոր նախագծով Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայրենդարձությանը: Սա աննախադեպ մի բան է, և մենք հաշվի ենք առել մեր ռեալ իրավիճակը, երբ սահմանել ենք այս դրույթը»,-ասաց Թովմասյանը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից