ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերը Վան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածու Չեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը ՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Տեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ 

«Պատանի երկրապահը վաղվա հզոր Հայաստանն է, վաղվա պաշտպանված և բարեկեցիկ Արցախը» (տեսանյութ)

Հասարակություն

ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը ներկայացրեց նախազորակոչային տարիքի երիտասարդների հիմնախնդիրների վերաբերյալ ԵԿՄ պաշտոնական դիրքորոշումը՝ ելույթ ունենալով ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներում։

«Հարգելի՛ ներկաներ,

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը ողջունում է այս քննարկման կազմակերպումը։ Նախազորակոչային տարիքի երիտասարդության խնդիրներն անչափ կարևոր՝ ռազմավարական ոլորտ են։

Նշեմ, որ ես պատիվ ունեմ Երկրապահի անունից ոչ միայն և ոչ այնքան առաջարկներ ներկայացնել։ Ես կարող եմ պարզապես ներկայացնել այն հսկայածավալ աշխատանքը, որ նշված ուղղությամբ արդեն մոտ 2 տասնամյակ տանում է ԵԿՄ-ն։

Սպարապետ Վազգեն Սարգսյանը իմաստուն առաջնորդ էր։ Նա դեռ ԵԿՄ 3-րդ համագումարում ասում էր, որ մանկապատանեկան համապետական կառույց ստեղծելու անհրաժեշտություն կա։ «Հայ երեխան դեռ դպրոցից պետք է ծանոթ լինի իր ազգի պատմությանը, պետք է իմանա, թե ինքն ով է, որտեղից է գալիս և ուր է գնում՝ ինչ առաքելություն ունի»։ Սպարապետն ինքն էլ ձեռնամուխ եղավ «Պատանի երկրապահ» կառույցի ստեղծմանը։ Առաջին ակումբը հիմնադրվեց 1997-ին։ ԵԿՄ-ն, զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, այսօր իրականություն է դարձրել Սպարապետի երազանքը։ Այսօր ՀՀ և Արցախի ԵԿՄ բոլոր տարածքային բաժանմունքներում գործում են «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ։ Այս աշխատանքի կարևորությունը գնահատեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ում գործուն աջակցությամբ «Պատանի երկրապահ»-ը պետական ճանաչում ձեռք բերեց։ 2014-ի սեպտեմբերի 9-ին փոխըմբռնման եռակողմ հուշագիր ստորագրվեց ԵԿՄ-ի, պաշտպանության և կրթության և գիտության նախարարությունների միջև։ Հուշագրի ստորագրմամբ նոր թափ ստացավ հայրենասիրական ակումբների ձևավորումը։ Այսօր արդեն «Պատանի երկրապահ» ակումբներ կան Հանրապետության գրեթե բոլոր դպրոցներում։ Նույնիսկ ակումբների ստեղծման օրերն իբրև տոնական նշվում են: Ի դեպ, անխտիր բոլոր դպրոցների երեխաներ են մասնակցում մեր կազմակերպած հրամանատարասերժանտական դասընթացներին։ Այսօր արդեն պատանի երկրապահների թիվն անցնում է 30 000-ից։ Այսինքն՝ այդքան պատանու մենք կտրում ենք փողոցից՝ նրանց ռազմահայրենասիրական դաստիարակություն տալով։ Ի դեպ, մեր դասընթացներում ներգրավված են հայ առաքելական եկեղեցու սպասավորները, պաշտպանության, կրթության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, սոցիալական հարցերի նախարարությունների, ոստիկանության, կադաստրի մասնագետները։ Այս կառույցների հետ մենք համագործակցության հուշագրեր ունենք: Յուրաքանչյուր ոլորտին վերաբերող դասընթացները վարում են համապատասխան ոլորտի՝ բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Մեր երեխաների հետ պարապմունքներ են անցկացնում թաեքվոնդոյի ֆեդերացիայի մարզիչները, քանի որ ֆիզկուլտուրան, առողջ ապրելակերպը կարևորագույն հարցեր են։ Հիրավի առողջ մարմնում է առողջ հոգի։ Հրամանատարասերժանտական դասընթացների շնորհիվ տասնյակ հազարավոր պատանիներ և աղջիկներ անցնում են շարային, կրակային պատրաստություն, սովորում են կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում, ցուցաբերել առաջին բուժօգնություն։ Մեր պատանիները հայրենաճանաչության դասեր են անցնում՝ լինելով Հայաստանի, Արցախի բոլոր սահմանամերձ բնակավայրերում, սահմանային զորամասերում, այցելելով Արցախյան պատերազմի նահատակների պատվին, հենց նրանց զոհվելու վայրերում կանգնեցված հուշարձաններին։ Հայ եկեղեցու պատմությանը մեր երեխաները հաղորդակցվում են առաքելական եկեղեցու սպասավորների միջնորդությամբ՝ ներկա լինելով պատարագներին, այլ հոգևոր արարողությունների, այցելելով պատմաճարտարապետական արժեք ներկայացնող տաճարներ։ Ի դեպ, հատուկ շնորհակալություն ՀՀ նախագահին, ում գործուն միջամտությամբ այսօր պատանի երկրապահները Գեղարքունիքի մարզի անտառային մի գեղատեսիլ վայրում ուսուցման և հանգստի կենտրոն ունեն։ Երկրապահն իր բոլոր ռեսուրսները ներդնում է, որ առաջիկայում այդ տարածքը կարողանա նպատակային օգտագործվել ամառ թե ձմեռ։

Թյուր կարծիք թող չստեղծվի, թե մեր դասընթացները դպրոցին փոխարինելու նպատակ ունեն։ Միանշանակ՝ ո՛չ։ Այս դասընթացները լրացնում են այն գիտելիքները, որ երեխան ստանում է դպրոցում։ Ինչպես պատկերավոր ներկայացնում է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը. «Պատանի երկրապահի համար վերևում Աստված է, ներքևում՝ ծնողները, առջևում՝ հայոց անկախ պետականությունը։ Մեր այս կառույցով անցած երեխաները սովորում են ցանկացած պահի պաշտպանել սրբությունները՝ մորը, Աստծուն, հայրենիքը»։ Հավելեմ, որ «Պատանի երկրապահ» կառույցում թրծված տղաները հայոց բանակի լավագույն զինվորներ, լավագույն սպաներ են դառնում։ Երկրապահը մշտապես զորամասերի ղեկավարությունից, ՊՆ հրամկազմից և անձամբ նախարարից շնորհակալագրեր է ստանում իր դաստիարակած կադրերի օրինակելի ծառայության համար։ Սակայն, ես նշեմ, որ մեր պատանիները ոչ միայն բանակի համար են դառնում պատրաստի, հայեցի դաստիարակված կադրեր, այլև դառնում են Հայաստան պետության լիարժեք քաղաքացի, լավ մասնագետ, պիտանի մարդ ազգի, պետության, իրենց ընտանիքների համար։

Ամփոփելով՝ ընդգծեմ, որ պատանի երկրապահը վաղվա հզոր Հայաստանն է, վաղվա պաշտպանված և բարեկեցիկ Արցախը և կոչ անեմ բոլորիդ՝ հնարավորության սահմաններում աջակցեք «Պատանի երկրապահ» կառույցների գործունեությանը։ Աջակցելով այս երեխաներին՝ աջակցած կլինեք սերունդների ճիշտ դաստիարակման, կրթման հայրենանվեր գործին և նախազորակոչային տարիքի երիտասարդության հետ կապված բոլոր բարդույթների հաղթահարմանը կնպաստեք»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո«Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերըՎան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածուՉեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱնահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջըՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՄասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներըՓաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքըԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՎենսը խոստովանել է, որ Կոնգրեսի ընտրությունները կազդեն նախագահական մրցավազքում իր մասնակցության վրաՀարցված ռուսաստանցիների 72 տոկոսը դրական է գնահատում Պուտինի աշխատանքըՎենսը արհեստական ​​բանականության շուրջ աղմուկը համեմատել է COVID-19 համավարակի հետՍերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել էՀայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալՎոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրերԱյնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունգարիան Ուկրաինա ո՛չ զորք, ո՛չ զենք չի ուղարկի. ԱԳՆՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էՀայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունը
Ամենադիտված