Բնակչության կենսամակարդակը գնալով վատանում է, իսկ աղքատության ցուցիչը բարելավվում է. այդ ինչպե՞ս. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Քաղաքական
Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստի երկրորդ օրվա աշխատանքը:
Պատգամավորները շարունակում են քննարկել «Հայաստանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրինագիծը, որի քննարկումը նոյեմբերի 23-ի նիստում մնացել է անավարտ:
Ելույթով հանդես եկավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս անդրադառնալով բնակչության կենսամակարդակին՝ ասաց, որ բնակչության կենսամակարդակը գնալով վատանում է, իսկ աղքատության ցուցիչը բարելավվում է.
«Այդ ինչպե՞ս: Երեկ, քննարկման ընթացքում ինձ համար բացահայտում եղավ, որ աղքատությունը ՀՀ-ում հարաբերական հասկացություն է: Պարոն Մնացականյան, ես շատ հարգում եմ ձեր անձը, սակայն երբ աղքատությունը չափում ենք Վաշինգտոնից ժամանած մեր գործընկերների չափանիշներով, մենք հարուստ երկիր ենք, սակայն իրականում հայաստանյան գործիքներով պետք է այն չափել»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում.


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից