Բակո Սահակյանը ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհել մի խումբ անձանց
Արցախ
Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համաձայն հրամանագրի, «Քնար» ժողովրդական գործիքների համույթի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ և համույթի ստեղծման ու ճանաչման գործում ունեցած ավանդի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել Մարտունու արվեստի դպրոցի ժողովրդական գործիքների դասատու Արտաշես Եսայանին և Մարտունու մշակույթի տան նախկին տնօրեն Բաբկեն Մուսայելյանին:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան