«ՀԺ». Թերթը պնդում է, որ Երևանի նախկին փոխոստիկանապետը գրին քարտով մեկնել է ԱՄՆ
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանությունում դժվարանում են հավատալ, որ ոստիկանության Երևանի վարչության պետի օպերգծով արդեն նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանն այլևս չի վերադառնա ՀՀ։ Համակարգում կարծում են, որ 1 տարուց նա, այդուամենայնիվ, հետ կգա։
«ՀԺ»–ն անցյալ շաբաթ օրը գրել էր, որ Մեհրաբյանը գրին քարտ է շահել և արտագաղթել է ԱՄՆ։ Նույն օրը shamshyan.com–ում մի տեսանյութ հայտնվեց, որտեղ Մեհրաբյանն ասում էր. «Ես չունեմ լքելու, ես սիրում եմ իմ երկիրը, ես իմ ժողովրդի հետ եմ և միշտ աշխատածս ժամանակ ծառայել եմ իմ ժողովրդին»։ Իրականում «ՀԺ»–ն մեկ օր սխալվել էր մեկնելու ժամկետի հետ կապված ու հիմա էլ պնդում է, որ Արթուր Մեհրաբյանը գրին քարտով մեկնել է ԱՄՆ։
Հակառակ պարագայում Երևանի նախկին փոխոստիկանապետին հրավիրում ենք խմբագրություն «սելֆի» անելու կամ առաջիկա օրերին սպասում ենք նոր տեսանյութի, ասենք Հանրապետության հրապարակից կամ իր հարազատ Արաբկիր համայնքից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից