Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է 437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է 

«Հրադադար է, տղաներ, հանկարծ չկրակեք». Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է

Հասարակություն

Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը: Հայ ժողովրդին ու ռազմի դաշտում կռվողներին ուղղված զգաստության այս կոչի հեղինակ Մոնթե Մելքոնյանը նոյեմբերի 25-ին կդառնար 57 տարեկան:

1957 թվականի նոյեմբերի 25-ին ծնվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Մոնթե Մելքոնյանն իր հայկական արմատների մասին իմացավ 12 տարեկանում: Երբ 15 տարեկան էր, ծնողների հետ ճամփորդեց Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի 41 քաղաքներով, եղավ Արևմտյան Հայաստանում: 20 տարեկանում ընդունվեց Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանը, որն ավարտեց հնագիտության և ասիական պատմության մասնագետի վկայականներով: Համալսարանում ուսանելու տարիներին հիմնեց «Հայ ուսանողական միություն» և կազմակերպեց ցուցահանդես՝ նվիրված Մեծ եղեռնին: Մոնթե Մելքոնյանի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը. թեզը պաշտպանեց 1978 թվականին։ Արժանացավ կրթաթոշակի՝ Օքսֆորդի համալսարանում դոկտորական պաշտպանելու համար: Սակայն Մոնթեն Բրիտանիա չմեկնեց, նա գնաց Արևմտյան Հայաստան՝ Վասպուրականի ժայռափոր դամբարանները և կացարանները չափագրելու և ուսումնասիրելու համար: 1991 թվականին ճանապարհները Մոնթե Մելքոնյանին բերեցին Հայաստան, ուր յոթ ամիս աշխատեց Գիտությունների ազգային ակադեմիայում՝ «Հայաստանը և հարևանները գիրքը գրելու և հրատարակելու նպատակով։

Երևանում Մենթե Մելքոնյանն ամուսնացավ լիբանանահայ ուսանողուհու՝ Սեդա Գպրանյանի հետ, ում ճանաչում էր դեռ Լիբանանում եղած ժամանակվանից: Թողնելով գիտական գործունեությունը, նա մեկնեց Ղարաբաղ՝ մարտական գործողություններին մասնակցելու համար։ 1992 թվականի հունվարին Մոնթե Մելքոնյանին, ում ռազմական ընկերները Ավո էին կոչում, հանձնարարվում է Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները։ Նրա ղեկավարած ամենապատասխանատու և փայլուն գործողություններից մեկն Օմարի լեռնանցքի նվաճումն էր: Ունենալով ընկալելու մեծ շ նորհք ու հնարավորություն՝ նա ռազմի դաշտում աճում էր օրեցօր: Մարտունեցիները պատմում են, թե Մոնթե Մելքոնյանը շատ հոգատար էր զինվորների նկատմամբ: Ընկերները, հարազատները հագուստ, անհրաժեշտ այլ բաներ էին ուղարկում, սակայն նա դրանցից ոչինչ չէր վերցնում: Զինակիցները հիշում են, որ Մոնթեն հաճախ լվանալ ու ապա կարկատել էր տալիս իր հնամաշ հագուստները՝ նորից հագնելու համար: Ու երբ մի անգամ կշտամբեցին, թե գոնե քրոջդ ուղարկած հագուստներից մեկը հագիր, հերիք է կարկատածները հագնես, նա ասել էր' «այս անգամ էլ հագնեմ, հետո կփոխեմ»:

1993թ. հունիսի 12-ին Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջավ հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը և դիրքավորելու իր մարտիկներին: Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի հանդիպեց հակառակորդի զրահամեքենային և բացված կրակահերթի հետևանքով զոհվեց:

Մոնթե Մելքոնյանը հետմահու արժանացավ Հայաստանի Ազգային հերոսի և Արցախի հերոսի կոչումների, պարգևատրվելով «Հայրենիք» և «Ոսկե Արծիվ», ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով:

Նրա մասին հուշերից մեկն այն մասին է, ինչպես էր Մոնթե Մելքոնյանը վերաբերում հրադադարին ու դրա խախտմանը: «Հրադադար է, տղաներ, հանկարծ չկրակեք,- պատվիրում էր Մոնթեն իր զինվորներին: Իսկ եթե իրենք կրակե՞ն,- հարցնում է կռվողներից մեկը: Մարերը լացացրեք,- լինում է Ավոյի պատասխանը»:

Մոնթեն որպես զորավար, հրամանատար և սպա՝ կայացավ դժվարին պայքարում. Նա և զինվոր էր, և հրամանատար, ու եթե մի բան էր նախապատրաստում, տղաների հետ շարքում զինվոր ու առաջամարտիկ, ինչպես պատմում են նրա մարտական ընկերները, նա խստապահանջ էր, անզիջում կարգազանցների, վախկոտների ու բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր խոչընդոտում էին իր ծրագրերը: «Զինվորը զինվոր է, երբ ունի պետական մտածողություն: Այդ փամփուշտները հայրենիքի պաշտպանության համար են: Որպես պատիժ քո ստացած 3000 ռուբլուն 2000 էլ կավելացնես ու կմուծես որպես տուգանք»,- պատմում են նրա ընկերները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս
Ամենադիտված