Հայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դժվար է ակնկալել, որ Հայաստանը կկարողանա լիարժեք օգտվել այդ նոր իրավիճակից. Քաղաքագետը՝ Իսրայելի կառավարության որոշման մասին Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը Ի՞նչ կշահի ՀՀ-ն՝ Իսրայելի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում․ Դեմոյանի մեկնաբանությունը ՔՊ-ում կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Գյումրիում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկը 

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես եկավ հայտարարությամբ

Սպորտ

Քիչ առաջ ՀՖՖ գրասենյակում ավարտվեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանդիպումը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: ՀՖՖ նախագահը հանդես եկավ հետևյալ հայաարարությամբ.

Խոսվեց մի շարք խնդիրների մասին, որոնք չհրապարակվող տեղեկատվության ֆորմատում էին և նպատակ ունեին ավելի իրազեկել այն մարդկանց, որոնք պատասխանատու են ֆուտբոլային լրահոսերի համար:

Անդրադարձ եղավ նաև վերջին օրերի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին:

«ՀՖՖ նախագահի հայտարարությունը՝ ուղղված ֆուտբոլային հանրությանը (ոչ ՖԱՖ-ի ղեկավարող խմբակին), ում փորձ է արվում ապակողմնորոշել հայկական ֆուտբոլային իրականությունից

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ֆուտբոլային համաշխարհային և եվրոպական կազմակերպութուններ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի անդամ, Հայաստանում գրանցված Իրավաբանական Անձանց Միություն է, որի գործունեության հիմնական նպատակներն են՝ ֆուտբոլի կանոնակարգումը, կազմակերպումը և զարգացումը Հայաստանում և հայկական ֆուտբոլի պատշաճ ներկայացումը միջազգային ֆուտբոլային հարթակներում:

ՀՖՖ անդամներն են և ՀՖՖ-ին կարող են անդամագրվել ֆուտբոլի ասպարեզում գործունեություն ծավալող և ֆուտբոլի զարգացմանը միտված բոլոր այն ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք ընդունում և առաջնորդվում են ՖԻՖԱ-ի, ՈւԵՖԱ-ի և ՀՖՖ-ի կանոնադրություններով և կանոնակարգերով:

ՀՖՖ շահառուներն են ֆուտբոլիստները, մարզիչները, մրցավարները, ֆուտբոլային ակումբները, ֆուտբոլային մարզադպրոցները, ֆուտբոլի կառավարման և սպասարկման ողջ անձնակազմը, մարզական լրատվական միջոցները և, իհարկե, ֆուտբոլի երկրպագուների ողջ բանակը: Այսինքն, եթե կարճ բնութագրենք՝ ֆուտբոլային ընտանիքը և ողջ ֆուտբոլային հանրությունը: Ակնհայտ է, որ ՀՖՖ շահառուներն ընդգրկում են Հայաստանի և հայ հանրության զգալի մեծ այն զանգվածը, որը սիրում, աջակցում և երկպագում է հայկական ֆուտբոլին:

Չնայած հայկական ֆուտբոլի երկրպագուների նշված մեծ բանակին՝ քիչ թե շատ կազմակերպված ՖԱՆ շարժումները/խմբերը Հայաստանում և նրանից դուրս սակավաթիվ են, և եթե չհաշվենք ակումբային մակարդակը, ապա նրանք ընդամենը երեքն են, որոնք երբևէ համագործակցության նպատակով դիմել են ՀՀՖ-ին: ՖԱՖ-ը մեկն է նրանցից, և դատելով ՖԱՖ-ի գործունեությունից /ստացած, զեղչված գներով ձեռք բերված տոմսեր և այլ ակտիվություններ/, կարելի է ենթադրել, որ ՖԱՖ անդամների և համակիրների քանակը չի գերազանցում մի քանի հարյուրը:

Եվ այդ տեսանկյունից, հանդես գալ կամ փորձ անել հանդես գալու ֆուտբոլի երկրպագուների ողջ բանակի անունից, ուղղակի, մեղմ ասած՝ ընդհանուրի իրավունքի յուրացման փորձ է նրա մի փոքր մասի կողմից:

Ինչ վերաբերվում է «պահանջներ», այն էլ վերջնագրի տեսքով «պահանջներ» ներկայացնելուն, ապա հենց այդ նույն համատեքստում և իրավական տեսանկյունից այն հիմնազուրկ է և, կարծում եմ դա ակնհայտ է անգամ ՖԱՖ-ի անունից հանդես եկող փոքրաթիվ այն խմբակին, ով փորձում է մանիպուլյացնել նույն ՖԱՖ-ի (և ոչ միայն) բազմաթիվ ազնիվ այլ երկրպագուների հայկական ֆուտբոլի վերջին արդյունքների հետ կապված արդարացի ցասումը: Այլ հարց է, թե այդ խմբակը ինչ նպատակներ է հետապնդում կամ ում շահերն է արտահայտում /կարծում եմ՝ չի կարող երկար ժամանակ անհայտ մնալ/:

Գաղտնիք չէ, որ ՀՖՖ-ն հայաստանյան բացառիկ այն հանրային կառույցներից է, որ դեռևս իմ ղեկավարման առաջին իսկ օրվանից որդեգրել է գործունեության թափանցիկության և դեմոկրատական աննախադեպ սկզբունքեր, որի հետևանքով ՀՖՖ գործունեությունը, նրա ֆինանսները, ծրագրերն ու անելիքները հասանելի են դարձել ոչ միայն ֆուտբոլային ընտանիքին, այլ նաև ողջ հանրությանը: Դրա վառ ապացույցն են ՀՖՖ տարեկան հրապարակային ֆինանսական հաշվետվությունները, որոնք մշտապես հաստատված են եղել միջազգային հեղինակավոր աուդիտորական կազմակերպությունների կողմից, իմ կողմից կատարված գործունեության մասին մանրակրկիտ հաշվետվությունները, գալիք ժամանակաշրջանի ծրագրերը (դրանք բաց տեղադրված են նաև ՀՖՖ պաշտոնական կայքում), և վերջապես, թափանցիկ և դեմոկրատական սկզբունքով անցկացված ընտրությունները: Ավելին, շատերին է հայտնի, որ ես անձամբ կամ ՀՖՖ գործադիր կոմիտեի հետ միասին հրապարակային քննարկման առարկա եմ դարձրել հայկական ֆուտբոլի առջև ծառացած հիմնախնդիրները և լսել յուրաքանչյուրի կամ յուրաքանչյուր՝ անգամ փոքրաթիվ խմբի կարծիքն ու առաջարկությունները:

Այս տեսանկյունից բացառություն չի կազմել նաև հենց նույն ՖԱՖ-ը, ում հետ անձամբ եմ քննարկել նրանց հուզող խնդիրները, լսել առաջարկությունները, որի ստեղծմամբ ուրախացել եմ առաջինը և գաղտնիք չէ նաև, որ սկզբնական ժամանակահատվածում նաև մեծապես օժանդակել և նպաստել եմ նրա կայացմանը: Սակայն դադարել եմ անել դա, երբ նկատել եմ, որ ՖԱՖ-ը ղեկավարող կամ ՖԱՖ-ի անունից հանդես եկող խմբակում սկսել են գերադասել հակաֆուտբոլային, անձնական ամբիցիաները, բիզնես կոմպոնենտը և ակտիվությունները, որոնք ոչ միայն չէին նպաստում հայկական ֆուտբոլին, այլ որոշ դրվագներում անգամ հասցնում էին բարոյական և նյութական վնաս: Բավական է միայն նշել, որ նրանց գործողությունների արդյունքում ՀՖՖ վճարած տուգանքներով կարելի կլիներ մեկ բարձր որակի խաղադաշտ կառուցել Հայաստանում:

Անդրադառնալով այպես կոչված «պահանջներին», պետք է նշեմ, որ միտումնավոր կամ չիմացության պատճառով դրանք կազմված են բազմիմաստության, ապակողմնորոշման և ապատեղեկատվության սկզբունքով:

Ի՞նչ է նշանակում «հանրաճանաչ, խարիզմատիկ, հարուստ պրոֆեսիոնալ փորձով մարզիչ», ո՞ր կամ ու՞մ սկզբունքներով: Իսկ միգուցե նույն «հանրաճանաչ, խարիզմատիկ, հարուստ պրոֆեսիոնալ փորձով» մարզիչը մեկ երկրպագուի կամ մասնագետի կարծիքով այդպիսին է, իսկ մյուսի կարծիքով՝ ո՞չ: Կամ մինչ այժմ հավաքականի պաշտոնապես նշանակված ո՞ր մարզիչն է, որ այդպիսին չի եղել: Այլ հարց է, թե ում մոտ ինչպես է ստացվել աշխատանքը կամ ում պարագայում ինչպիսին է եղել հավաքականի պոտենցիալը: Այլ հարց է, որ հենց կատարված աշխատանքի արդյունքների հիման վրա է, որ տրվել է գնահատական կամ ցուցաբերվել է համապատասխան վերաբերմունք: Կամ, ի՞նչ է նշանակում «ինքնուրույն որոշումներ կայացնող» մարզիչ: Իսկ ո՞ր մարզիչն է, որ մինչ այսօր ինքնուրույն չի կայացրել իր որոշումները կամ, ո՞վ կնշանակի մարզիչ, թանկ կվարձատրի և նրա փոխարեն կաշխատի և կստանձնի նրա պատասխանատվությունը: Կամ ո՞ր մարզիչը կհամաձայնի ոչ իր որոշումների համար և իր կամքին հակառակ գործողությունների համար ստանձնել պատասխանատվություն և ստանալ արդյունք, որով պայմանավորված է նրա հետագա՝ ողջ պրոֆեսիոնալ (միգուցե և ոչ միայն) ճակատագիրը:
Անհեթեթությու՞ն է, թե՞ մտածված և կազմակերպված ապատեղեկատվություն:

Նշվում է, որ «հավաքական ֆուտբոլիստները պետք է հրավիրվեն՝ ելնելով նրանց մարզավիճակից, այլ ոչ որևէ պաշտոնյայի քմահաճույքով և ամբիցիաներից»: Իսկ ո՞վ է որոշում ֆուտբոլիստի լավ մարզավիճակը, հավաքականի մարզիչը, թե՞ ՖԱՖ-ի խմբակը, թե՞ ցանկացած այլ երկրպագու: Իսկ ո՞ր մարզիչը կհրաժարվի լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստից և կձգտի վատ արդյունքի: Իսկ արդյո՞ք ակնհայտ չէ, որ չնայած ցանկացած թիմի երկրպագու ունի իր սիրած թիմի յուրաքանչյուր խաղի համար իր նախընտրած կազմը, միևնույնն է՝ կազմը որոշում է միայն տվյալ թիմի մարզիչը: Եվ արդյո՞ք ակնհայտ չէ, որ հաղթանակի դեպքում մարզիչը միշտ ճիշտ է, իսկ պարտության դեպքում՝ նույն երկրպագուի համար իր նախընտրած կազմը միայն կլիներ ճիշտ: Թե՞ ՖԱՖ-ի խմբակը շատ լավ հասկանալով սա՝ ցանկանում է միտումնավոր ապակողմնորոշել հանրությանը և ստվերել ինչպես իմ կամ ՀՖՖ-ի, այնպես էլ մարզչի հեղինակությունը:

Մինչ այժմ ներգրավված հավաքականի ցանկացած մարզչի հետ աշխատանքի սկզբունքը եղել է մեկը՝ իմ գլխավորությամբ ՀՖՖ-ն ապահովում է հավաքականի համար բոլոր անհրաժեշտ պայմանները, իսկ մարզիչը՝ լավ խաղը և արդյունքը: Իսկ ես, կարող եմ ասել, որ մշտապես արել եմ անգամ ավելին, քան պահանջվել է:

Ես պատասխանատու եմ նաև հավաքականի գաղափարախոսության, բարոյահոգեբանական մթնոլորտի, կարգապահության և կազմակերպվածության համար:

Այո, բազմիցս հրապարակային հայտարարել և կրկնում եմ, որ հավաքականը ֆուտբոլիստների համար է, ովքեր գալիս են այնտեղ ազգի պատիվը բարձր պահելու, հավաքականի հաղթանակի համար անմնացորդ նվիրվելու այլ ոչ դրանից տարբեր այլ նպատակներով: Եվ հենց այդ նպատակով էլ եղել են մի քանի ֆուտբոլիստների հետ կապված իմ հայտարարությունները: Բայց և հավատացնում եմ, որ չի եղել ֆուտբոլիստ, ում հավաքականի մարզիչը ցանկացել է տեսնել հավաքականում և չի ստացել այդ հնարավորությունը (կան բազմաթիվ այդպիսի օրինակներ): Ի վերջո ՖԱՖ-ին սպասարկող որոշ լրատվամիջոցներ և թղթակիցներ կարող էին գտնել գոնե մեկ մարզիչ, որը կհայտարարեր, որ ինքը ուզեցել է հրավիրել որևէ ֆուտբոլիստի և ՀՖՖ նախագահը արգելել է: Մնացածը հեքիաթներ են:

Հավաքականի խաղերի տոմսերի արժեքի հետ կապված խնդիրը: Փորձ է արվել հարցի հետ կապված «պրոֆեսիոնալ» կերպով համեմատական վերլուծություն կատարել այլ երկրների հետ: Ինչու՞ նույն «պրոֆեսիոնալությամբ» չի համեմատվել թե նույն այդ երկրներում ֆուտբոլային հասարակությունը ուղղակի (անդամավճարներ, ուսման կամ մարզման վարձ և այլն) կամ անուղղակի (պետական կամ տեղական ինքնակառավարման կառույցների բյուջեներ վճարված հարկեր և տուրքեր, վիճակախաղերից կամ խաղադրույքներից պարտադիր մասհանումներ և այլն) ճանապարհներով որքան ներդրումներ են կատարվում ֆուտբոլի զարգացման նպատակով: Իսկ այդ երկրներում կա՞ն մասնավոր սեփականության «Հրազդան» մարզադաշտեր, որոնց պահանջվող ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով ֆեդերացիան է ներդնում մեկ միլիարդ դրամից ավել միջոցներ:

Իսկ այդ երկրներից քանիսու՞մ է Ազգային մարզադաշտը պատկանում ֆեդերացիային, եվ քանի՞սն են ստիպված եղել նույն Ազգային մարզադաշտերի կառուցման, վերակառուցման և արդիականացման նպատակով 3,5 միլիարդ դրամից ավելի ներդրումներ կատարել և միայն պահպանման նպատակով տարեկան միջին հաշվով 150 միլիոն դրամ ծախսել: Կամ, այդ երկրներից քանիսի՞ ֆեդերացիաներն են ստիպված եղել պետության կամ ակումբների փոխարեն ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավման նպատակով 12 միլիարդ դրամից ավել ներդրումներ կատարել: Կամ, երբ որ համեմատություններ են արվում այլ պետությունների ՀՆԱ-ների հետ, այդ դեպքում ինչու՞ չեն բերվում տվյալներ, թե որ երկրների կառավարությունները որքանով կամ ինչ ծրագրերով են ֆինանսավորում ֆուտբոլն ու ֆուտբոլի զարգացումը:

Համեմատության համար ցուցանիշներն իհարկե կարելի է ավելացնել, սակայն դա չէ նպատակը, այլ մեկ շատ կարևոր փաստ, որ այսպես կոչված «էժան» տոմսերի կարիք ունեցող սոցիալապես անապահով կամ երկրպագուների որևէ խումբ երբևէ չի անտեսվել:

Հավաքականի յուրաքանչյուր խաղի համար ՖԱՖ-ին քաջ հայտնի անհատույց կամ մասնակի հատուցման եղանակով տրամադրվել են հազարավոր տոմսեր: Ավելին, ՀՖՖ ներդրումներով Հանրապետական մարզադաշտում ներդրվել է էլեկտրոնային համակարգ, որը հետայսու հնարավորություն կտա իրագործելու գների, այսպես կոչված սեզոնային տոմսերի, պատանի ֆուտբոլիստների համար տրամադրվող տոմսերի և վերահսկողության ավելի ճկուն համակարգ:

Եվ ամենավերջում, այս և նմանատիպ շատ հարցերի շուրջ ՀՖՖ-ն և անձամբ ես ունեցել եմ հետաքրքիր և կոնստրուկտիվ բազմաթիվ քննարկումներ երկրպագուների և այլ տարբեր խմբերի, այդ թվում նաև ՖԱՖ-ի հետ և մշտապես «հասանելի» եմ եղել հենց այդ նույն ՖԱՖ-ի ղեկավար խմբակի համար:

Հարց է առաջանում, թե ինչու՞ հանկարծ հիմա ՖԱՖ-ի ղեկավար այդ խմբակը որոշեց ընտրել քննարկման այլ՝ հրապարակային տարբերակ.... Արդյո՞ք տոմսերը «թանկ» չէին, արդյո՞ք մարզչիչը «խարիզմատիկ էր և հանրահայտ», արդյո՞ք այլոք չէին որոշում հավաքական հրավիրվողների ցանկը՝ երբ հավաքականը լավ էր խաղում...

Պատասխանը, համոզված եմ, չի ուշանա և բոլորս կիմանանք այս «շոուի» թե իրական նպատակը և թե իրական կազմակերպիչներին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԹրամփը պնդել է, որ Իրանը հանդիպում է խնդրել ԱՄՆ-իցԱրտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամԷրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները գագաթնաժողովում կքննարկեն Ուկրաինայի, Իրանի և Պաղեստինի հարցերըԵրևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիԴժվար է ակնկալել, որ Հայաստանը կկարողանա լիարժեք օգտվել այդ նոր իրավիճակից. Քաղաքագետը՝ Իսրայելի կառավարության որոշման մասինՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ովՌուսաստանում կանխատեսում են Լուսնի ռեսուրսների արդյունահանումը մոտ 20 տարվա ընթացքումԹուրքիայում հայտարարել են, որ որոշ երկրներ խոչընդոտել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնությանըԿասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունըՄակրոնի արտաքին տեսքը Օմանի սուլթանի հետ հանդիպման ժամանակ քննարկման առարկա է դարձելԵվրոպական հանձնաժողովը զեկույց է հրապարակել ԵՄ ամառային գազի պաշարների վերաբերյալՄԱԿ-ի կանխատեսում. Ռուսաստանը կավելացնի մսի և ցորենի արտահանումը մինչև 2035 թվականըՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է պատասխան միջոցների մասին՝ Ֆինլանդիայում միջուկային զենքի տեղակայման հնարավորության ֆոնինՏիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնություններըԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը Ֆիդանը Կալլասի հետ կքննարկի Ուկրաինայի հակամարտությունըԿրեմլը չի մեկնաբանում Զելենսկու հայտարարությունների «էմոցիոնալ երանգը»Բելառուսը հայտարարել է ԵՄ-ի հետ կանոնավոր կապերի մասինԻ՞նչ կշահի ՀՀ-ն՝ Իսրայելի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում․ Դեմոյանի մեկնաբանությունըԹրամփը հայտարարել է ԱՄՆ–Իրան նոր բանակցությունների մասին ԴոհայումՌԴ Պետդումա. ԱՄՆ ներկայացուցիչների այցը կարող է առաջ մղել Ուկրաինայի հարցով բանակցություններըՔՊ-ում կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներինԻրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլարի ակտիվները ապասառեցնելու շուրջՄակրոնը առաջարկել է օտարերկրյա բիզնեսից լրացուցիչ հարկերով ֆինանսավորել ԵՄ բյուջենԵրևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվելԳյումրիում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկըՆոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվիՀայ ընտրողները վերահաստատեցին Եվրոպայի հետ կապը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարարԻրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների մասին տեղեկություններըԶախարյանի ներկայացուցիչը հերքել է «Կրասնոդար» տեղափոխության մասին լուրերըԿրեմլում հերքել են՝ Լուկաշենկոն Պուտինին Զելենսկու որևէ ուղերձ չի փոխանցելԱՄՆ-ում գնահատել են Ռուսաստանի միջուկային եռյակի օդային բաղադրիչըԷստոնիան պատրաստակամություն է հայտնել հանդուրժել իր տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կործանումըԱՄՆ-Իրան բանակցությունները՝ հունիսի 30-ին. Իսրայելը ճանաչել է Հայոց ցեղասպանությունըՔՊ-ում նոր ներքին պայքար․ հինգ թեկնածու՝ մեկ պաշտոնի համար, վարչությունն այսօր փոխնախագահ կընտրիՔաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելCNN. Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է 124 նավԹբիլիսիում հայկական մշակույթի օրեր կանցկացվեն․ Անդրեասյանը Վրաստան կգործուղվիՄԱԿ. Վենեսուելայում մոտ 1.8 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունիBloomberg. Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80%-ովՔՊ-ում՝ նոր ներքին պայքար․ հինգ թեկնածու՝ մեկ պաշտոնի համարԻսպանիայի վիզային կենտրոնը երկարացրել է դիմումների մշակման ժամկետըԹուրքիա. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կարող է որոշվել Ռուսաստանի հետ պատերազմի հարցըՀայաստանի անտառային և լեռնային հատվածներում տեղադրվել են արջերի մասին զգուշացնող ցուցանակներԿայծակը հարվածել է Փարիզում գտնվող Էյֆելյան աշտարակի սրաձողինՍթրեսը կարող է վնասել ատամները․ բժիշկը զգուշացնում է բրուքսիզմի վտանգի մասինՀենրիխ Մխիթարյանի և Օրրանի սաների երկար սպասված հանդիպումը Օտարերկրյա պետությունները միջամտել են ընտրական գործընթացին անվանական աջակցությամբ․ Արամ ՕրբելյանՆեթանյահուն ասել է, որ ԱՄՆ ուշադրությունը կհրավիրի Էրդողանի հռետորաբանությանը
Ամենադիտված