Գյումրիում ողջ օրվա ընթացքում նկատվում են ոստիկանական կուտակումներ
Հայաստան
Գյումրիում ողջ օրվա ընթացքում նկատվում են ոստիկանական կուտակումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, քրեական հետախուզության և ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումները նոյեմբերի 25-ին ողջ օրվա ընթացքում հսկողություն են իրականցում քաղաքի տարբեր մուտքերի մոտ: Ոստիկաններ են հավաքված նաև ՀՀ ոստիկանության «Մուշ»-ի և «Կումայրի» բաժինների մոտ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են որոշ գյումրեցիներ նմանատիպ հսկողություն իրականցվել է գիշերվանից: Ոստիկանների կողմից իրականացվում է կոնկրետ մակնիշի մեքենաների զննություն:
Արմենուհի Մխոյան


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից