«ՀԺ». Որքա՞ն գումար է ծախսվելու բարձրաստիճան պաշտոնյաների թիկնապահների արտասահման մեկնելու համար
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ֆինանսների նախարարության առաջարկով քննարկվելու է ՀՀ պետական պահպանության ծառայությանը կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ 20 միլիոն դրամ հատկացնելու մասին նախագիծ։
Խնդիրն այն, որ, ինչպես նշված է նախագծին կցված փաստաթղթերում, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին արտասահմանյան ուղևորությունների ժամանակ ուղեկցում են թիկնապահներ։ Նրանց գործուղման ծախսերի համար պետբյուջեով հատկացված Է 75 միլիոն դրամ, բայց դա չի բավարարում։ Մոտ մեկ ամիս առաջ կառավարությունը իր պահուստային ֆոնդից հատկացրել Էր լրացուցիչ 20 միլիոն դրամ, որը նույնպես ծախսվել է։ Ու հիմա առաջացել Է այդ նպատակով ևս 20 միլիոն հատկացնելու անհրաժեշտություն։ Ընդհանուր առմամբ միայն թիկնապահների գործուղումների համար այս տարի ծախսվելու է մոտ 260 հազար դոլար։ Հետաքրքիր է, թե մեր բարձրաստիճան պաշտոնյաներից ով քանի անգամ, քանի թիկնապահով է մեկնել արտասահման և կոնկրետ որ երկրներ։ Հետաքրքիր է նաև թե արտասահմանում, ասենք Եվրոպայում մեր բարձրաստիճան պաշտոնյաներին ումից են պաշտպանում թիկնապահները։ Այս տվյալները կփորձենք ստանալ առաջիկայում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից