«Բանանցը» նույնպես հավաքներ չի անցկացնի Թուրքիայում
Սպորտ
Առաջիկա ձմեռային դադարի ընթացքում Երևանի «Բանանցը» մարզական հավաքներ չի անցկացնի Թուրքիայի տարածքում, ինչպես եղել է նախորդ տարիներին: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ներկայումս «Բանանցի» ղեկավարությունը նոր տարբերակներ է փնտրում հավաքի անցկացման համար: Դիտարկվում են հավաքներն այլ երկրներում անցկացնելու հնարավորությունները: Հնարավոր տարբերակներից է Սոչին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին «Բանանցը» 2015թ. վերջին հանդիպումն է անցկացնելու Հայաստանի առաջնությունում: Առաջնությունը վերսկսվելու է 2016թ. մարտի վեցին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու