Ալեն Դանիելյանը բրոնզե մեդալակիր, Վահե Բադալյանը եզրափակչում է
Սպորտ
Լեհաստանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչը` 52 կգ քաշային Վահե Բադալյանը, կիսաեզրափակիչ փուլում հաղթեց մոլդովացի Վլադ Գավրիլիուչին և դուրս եկավ եզրափակիչ փուլ: Չեմպիոնի կոչման համար մեր մարզիկը կմրցի Անգլիան ներկայացնող Ակաշ Թուքիրի հետ: Հիշեցնենք, որ այսօր բրոնզե մեդալ էր նվաճել Ալեն Դանիելյանը:
Նշենք, որ 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը կիսաեզրափակիչ փուլում պարտվեց ադրբեջանցի Ռուսլան Ռուստամովին և դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու