ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերը Վան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածու Չեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը ՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Տեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ 

Սերժ Սարգսյանն այցելել է Տավուշի և Գեղարքունիքի մարզեր (լուսանկարներ)

Հասարակություն

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին աշխատանքային այցով մեկնել է Տավուշի և Գեղարքունիքի մարզեր: Տավուշի մարզում Հանրապետության Նախագահն այցելել է Դիլիջանում գտնվող ՀՀ կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոն, որի բացմանը Նախագահը մասնակցել է դեռևս 2013թ. հունվարի 26-ին:

Սերժ Սարգսյանը ծանոթացել է կենտրոնի ընթացիկ և զարգացման ծրագրերին, ինչպես նաև այնտեղ տեղակայված «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը:

Նախագահին ներկայացրել են «Թումո»-ի Դիլիջանի մասնաճյուղի ընդլայնման նախագիծը, ըստ որի' հաշվի առնելով «Սիմոնյան կրթական հիմնադրամի» անվճար արտադպրոցական այդ ծրագրի կարևորությունը կենտրոն հաճախող Տավուշի մարզի երեխաների համար, որոշվել է «Գիտ ելիք հանուն զարգացման» կենտրոնի առաջին հարկաբաժինը ևս տրամադրել «Թումո» կենտրոնին, իսկ ԿԲ այցելուների կենտրոնն այնտեղից տեղափոխել Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տարածք, որտեղ այն կկազմի նոր ստեղծվող ԿԲ թանգարանի մի մասը:

Ըստ նախագծի հեղինակների, սա հնարավորություն կտա ընդլայնելու «Թումո» կենտրոնի գործունեությունն ու այն հասանելի դարձնել Տավուշի մարզի մի շարք այլ համայնքների երեխաների համար:

Դիլիջանից Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ համայնք, որտեղ ներկա է գտնվել Ճամբարակի արդիականացված առողջապահական կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնը վերակառուցվել, հագեցվել է գույքով և ժամանակակից բժշկական սարքավորումներով ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակում: Ծրագիրը հովանավորել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը, որի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպությունը կենտրոնին տրամադրել է լրացուցիչ գույք և անհրաժեշտ սարքավորումներ: Առողջության կենտրոնը ստեղծվել է «Ճամբարակի պոլիկլինիկա» և «Ճամբարակի հիվանդանոց» ՓԲԸ-ների միավորման արդյունքում՝ առողջապահական բոլոր ծառայությունները կենտրոնացնելով հիվանդանոցային մասնաշենքում: Արդիականացման գործընթացի շրջանակներում ամբողջովին փոխվել է երկհարկանի մասնաշենքի տանիքի ծածկը, վերակառուցվել են միջնապատերը, փոխարինվել են ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները, կառուցվել է նոր կաթսայատուն, մոնտաժվել են համակարգչային ու հեռախոսակապի ներքին ցանցերը, իրականացվել են նաև կենտրոնի արտաքին տարածքի բարեկարգման և մի շարք այլ աշխատանքներ: Կենտրոնը սպասարկում է Ճամբարակի տարածաշրջանի շուրջ 13,600 ազգաբնակչությանը:

Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նորաբաց կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման նպատակով ստեղծված պայմաններին, կենտրոնի գործունեությանն առնչվող հարցերի շուրջ զրուցել առողջապահական այդ հաստատության տնօրինության և բուժանձնակազմի հետ:

Ճամբարակ համայնքում Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում կառուցված ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացման արարողությանը: Այն իրականություն է դարձել ՀԲ աջակցությամբ: Ծրագիրը մեկնարկել է 2011թ. և կավարտվի 2016թ.: Արոտավայրերի կառավարմանն ու անասնապահության զարգացմանն ուղղված հիմնական նպատակներից բացի, ծրագրով նախատեսվում է նաև աջակցություն տրամադրել անասնաբուժական սպասարկման կենտրոնների կառուցման, անասնաբույժների վերապատրաստման և նրանց անհրաժեշտ գործիքներով ապահովման աշխատանքներին՝ բարելավելու համար մատուցվող անասնաբուժական ծառայությունների որակն ու կենդանիների առողջությունը, անասնաբույժների և ֆերմերների կարողությունները, խթանելու անասնաբույժ-ֆերմեր համագործակցությունը, ապահովելու որակյալ անասնաբուժական դեղորայքի և պարագաների հասանելիությունը, ինչպես նաև դասընթացների միջոցով բարձրացնելու իրազեկվածության մակարդակը: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ կառուցվել և գործում է երկու անասնաբուժական սպասարկման կենտրոն Արագածոտնի մարզի Արտաշավան և Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքներում: Նախատեսված է անասնաբուժական սպասարկման կենտրոններ կառուցել նաև Հանրապետության հինգ այլ մարզերում՝ Արագածոտն, Սյունիք, Գեղարքունիք, Շիրակ, Տավուշ: Հաշվի առնելով ոլորտում «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի ունեցած երկարամյա փորձը՝ ՀՀ կառավարության որոշմամբ հիշյալ կենտրոնների կառավարումն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է այդ հիմնադրամին:

Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում ձեռքբերված արդյունքներից ու արձանագրված հաջողություններից ելնելով՝ իրականացվում է երկրորդ ծրագիրը, որը մեկնարկել է 2015թ.-ի փետրվարից: Դրա շրջանակներում նախատեսվում է կառուցել ևս 3 կենտրոն Կոտայքի, Վայոց ձորի և Լոռու մարզերում: Յուրաքանչյուր մարզում կառուցված կենտրոնը, համագործակցելով 10 և ավելի անասնաբույժների հետ, սպասարկում է ամբողջ մարզի ֆերմերային տնտեսությունները:

Ի դեպ, Գեղարքունիքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների հետ դեռևս ս.թ. սեպտեմբերի 23-ին կայացած խորհրդակցության ժամանակ, սահմանամերձ խիստ խոցելի համայնքներում գյուղատնտեսական մթերքի վերամշակման արտադրական գործունեության խրախուսման նպատակով, Նախագահը հանձնարարել էր ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարներին՝ Ճամբարակ քաղաքը ներառել հարկային արտոնություններից օգտվող սահմանամերձ համայնքների ցանկում՝ համապատասխան փոփոխություններ նախաձեռնելով մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու վերաբերյալ 01.01.2015թ-ին ուժի մեջ մտած ՀՕ-156-Ն օրենքում և ՀՀ կառավարության 15.01.2015թ. թիվ 30-Ն որոշման ցանկում:

Սահմանամերձ Ճամբարակից Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Գավառ, որտեղ ծանոթացել է Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի շենքի կառուցման շինարարության ընթացքին: Մարզի միակ պետական թատրոնի՝ Գավառի թատրոնի շենքը 1950-1960-ական թթ. կիսավեր կառույց էր, որը նոր շենքի կառուցման նախագծով ենթակա էր քանդման, և նախատեսված է 420 հանդիսատեսի համար 2210 քառ. մետր մակերեսի վրա կառուցել ժամանակակից հարմարություններով թատրոնի շենք: Հանրապետության Նախագահը շինհրապարակում ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Մի քանի տարի առաջ Նախագահի հանձնարարությամբ մեկնարկած այս ծրագիրը ավարտին կհասցվի 2016թ.:

Նախագահը Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում եղել է նաև Կարճաղբյուր համայնքում, որտեղ ծանոթացել է «Սևանի իշխան» ՓԲԸ ձկնարտադրական համալիրի շինարարության ընթացքին, տեղում քննարկում ունեցել Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի օրակարգում գտնվող խնդիրների, այդ թվում՝ «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» իրականացման աշխատանքների վերաբերյալ: Հիշյալ ծրագրի շրջանակներում է, որ Կարճաղբյուրում կառուցվում է ձկնարտադրության համալիրը:

«Սևանի իշխան» ՓԲԸ-ի հիմնադիրը և միակ բաժնետերը ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամն է: «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» առաջին փուլով նախատեսվող հիմնական աշխատանքներն են՝ տարեկան 200 տոննա արտադրողականությամբ մանրաձկան գործարանի կառուցում, տարեկան 6-8 հազար տոննա արտադրողականությամբ վերամշակման գործարանի կառուցում, շուրջ 100 տոննա հզորությամբ ծնողական կազմի տնտեսության կառուցում, տարեկ ան 600 տոննա արտադրողականությամբ մանրաձկան աճեցման բացօթյա ավազանների կառուցում և տարեկան 1000 տոննա արտադրողականությամբ լճում տեղակայվելիք առաջին մոդելային տնտեսության կառուցում: Առաջին փուլի իրականացման համար պահանջվող ներդրումները կազմում են 7.5-8 մլրդ դրամ: Նշված աշխատանքների ավարտմամբ կամփոփվի ծրագրի առաջին փուլը:

Հանրապետության Նախագահին զեկուցվել է նաև 2016 թվականի աշնանից նախատեսվող ծրագրի երկրորդ փուլի մասին, որը կներառի՝ մանրաձկան երկրորդ գործարանի շինարարությունը, մանրաձկան մինչև 150 գրամ աճեցման բացօթյա ավազանների շինարարությունը, ծնողական կազմի տնտեսության շինարարությունը, վերամշակման գործարանի համալրումը, ինչը, պատասխանատուների հավաստմամբ, հնարավորություն կտա վերջինիս արտադրողականությունը հասցնել տարեկան 15000 տոննայի և 500 լ/վ նոր ջրաղբյուրի ջրառի և ջրագծի շինարարությունը: 2023-2024 թվականներին նախատեսվում է հասնել ծրագրային 45-50 հազար տոննա ձկան արտադրության:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո«Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերըՎան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածուՉեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱնահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջըՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՄասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներըՓաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքըԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՎենսը խոստովանել է, որ Կոնգրեսի ընտրությունները կազդեն նախագահական մրցավազքում իր մասնակցության վրաՀարցված ռուսաստանցիների 72 տոկոսը դրական է գնահատում Պուտինի աշխատանքըՎենսը արհեստական ​​բանականության շուրջ աղմուկը համեմատել է COVID-19 համավարակի հետՍերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել էՀայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալՎոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրերԱյնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունգարիան Ուկրաինա ո՛չ զորք, ո՛չ զենք չի ուղարկի. ԱԳՆՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էՀայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունը
Ամենադիտված