Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ
Հայաստան
Հանրապետության տարածքում նոյեմբերի 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ին' երեկոյան ժամերին, 2-3-ին սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերե կը, դեկտեմբերի 2-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին կնվազի 3-4 աստիճանով: Քամին հարավարևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, դեկտեմբերի 2-3-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում նոյեմբերի 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ին' երեկոյան ժամերին, 2-3-ին սպասվում է անձրև, նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 2-3-ին հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-18մ/վրկ արագությամբ: Նոյեմբերի 30-ի և դեկտեմբերի 1-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +12 աստիճան, դեկտեմբերի 2-ին' +10 դեկտեմբերի 3-4-ին' +6 աստիճան:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից