«Բորուսիա»-«Շտուտգարտ»` 4:1 (տեսանյութ)
Սպորտ
Բունդեսլիգայի 14-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տնային խաղում` 4:1 հաշվով, հաղթեց «Շտուտգարտին»:
Գոնսալո Կաստրոն հանդիպման 3-րդ րոպեին բացեց հաշիվը, ով 19-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Պիեր Էմերիկ Օբամեյանգին: Առաջին խաղակեսի վերջնամասում` 40-րդ րոպեին, Դիդավին կրճատեց դաշտի տերերի գոլային առավելությունը: 65- րդ րոպեին Նիդերմայերը գրավեց սեփական դարպասը: Խաղավարտին Օբամեյանգը իր երկրորդ գոլը խփեց:
Այս հաղթանակից հետո, դորտմունդցիները` 32 միավորով, Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է, առաջատարը` «Բավարիան», ունի 40 միավոր:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, դորտմուդցիների մեկնարկային կազմում էր և մասնակցեց ողջ խաղին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու