Հրում վարժությունում ուժերս չբավարարեցին. Գոռ Մինասյան
Սպորտ
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գերծանր Գոռ Մինասյանը գոհ է պոկում վարժությունում բարձրացրած կիլոգրամներից:
«Պոկում վարժության մասին խոսք չկա՝ գերազանց կատարված էր: Հրում վարժությունում, երևի ուժերս չբավարարեցին: Ինձ թվում է՝ կարող էի բարձրացնել, բայց ուժերս ծախսեցի պոկում վարժության վրա: Առաջիկայում պատրաստվելու ենք Ֆինլանդիայում կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Մեկնելու ենք մեդալների ակնկալիքներով»,- ծանրորդի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Հյուսթոնում ավարտված աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում փոքր բրոնզե մեդալ նվաճեցին Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) և Անդրանիկ Կարապետյանը (77կգ):


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու