«Հայ կանանց ուխտ»-ն ասում է՝ «ՈՉ»
Քաղաքական
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Հայկանդուխտ» ավանդապաշտ ժողովրդավարական կուսակցության հիմնադիր նախագահ Արմենուհի Ղազարյանի հետ՝ ճշտելու, թե կուսակցությունն ինչպիսի դիրքորոշում ունի դեկտեմբերի 6-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի վերաբերյալ:
««Հայկանդուխտ» ավանդապաշտ ժողովրդավարական կուսակցությունը մաս է կազմում «Հայկական վերածնունդ» քաղաքական հասարակական միավորմանը: Մենք մասնակցելու ենք հանրաքվեին և ասելու ենք՝ «Ոչ»: Հանրահավաքային ձևով չենք պայքարելու, բայց «Հայկական վերածնունդ» քաղաքական հասարակական միավորման հետ և մեր «Ոչ»-ը քարոզում ենք մեր շտաբի միջոցով»,- ասաց նա:
Ի դեպ, «Հայկանդուխտ» ավանդապաշտ ժողովրդավարական կուսակցությունը գործում է 1994-ի փետրվարի 21-ից: Կուսակցությունն ունի շուրջ 3850 անդամ:
Կուսակցության անվանումն ունի իր գաղափարը: Ըստ կուսակցության ղեկավարի՝ «Հայկանդուխտ»-ը հայ կանանց ուխտն է, կուսակցության անվան հիմքում կա Րաֆֆիի հերոսներից Հայկանդուխտի անունը, ում գլխավորությամբ էլ հայ կանայք ժամանակին ժայռերի ծերպերից կախել են թուրք տղամարդկանց՝ նրանց վրա ջուր լցրել, և այդպիսով, վրեժ լուծել:
Գայանե Համբարձումյան


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից