Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ 

Կարող էր ընդհանրապես քարոզարշավ չլինել

Վերլուծական

5 օրից կլինի սպասված հանրաքվեն, հետևաբար «Այո»-ի ու «Ոչ»-ի քարոզարշավն էլ կամաց-կամաց մոտենում է ավարտին: Վերլուծելով երկու կողմերի կատարած քարոզչությունը՝ կարող եմ ասել, որ իմ կարծիքով՝ ավելի լավ կլիներ ընդհանրապես քարոզչություն չանեին, այլ պարզապես ապահովեին Սահմանադրության նոր տարբերակի մաքսիմալ հասանելիություն, որպեսզի քաղաքացիներն ուղղակի կարդային, ծանոթանային և իրենք անեին հետևություն՝ առանց որևէ կողմի կարծիքներ լսելու:

«Այո»-ի կողմնակից քաղաքացիներ այդ դեպքում միգուցե ավելի շատ կլինեին, քանի որ մարդիկ կտեսնեին նոր Սահմանադրության դրական կողմերը և չէին առաջնորդվի Հանրապետական կուսակցության հանդեպ ունեցած իրենց բացասական վերաբերմունքով: Իսկ այս դեպքում «Այո»-ի քարոզչությունը միայն վնաս տվեց «ԱՅՈ»-ին, որովհետև հասարակական սեկտորի գործոնն այդտեղ գրեթե չկար կամ շատ փոքր էր, իսկ կուսակցականների արած քարոզչությունը չի կարող օբյեկտիվ ընկալվել: Մանավանդ երբ քարոզչության մեջ առանցքային դեմքեր են հանդիսանում իշխող կուսակցության ներկայացուցիչները կամ պետական պաշտոն զբաղեցնողները, դա միմիայն ի վնաս է աշխատում, մի պարզ պատճառով. Հայաստանում իշխող կուսակցությունը հեղինակություն չի վայելում, պետական պաշտոն զբաղեցնողներին շատերը չեն վստահում: Արդյունքում «Այո»-ն ցավոք ընկալվեց որպես զուտ իշխանական «պրոյեկտ», չնայած կարող էր բոլորովին այլ ընկալում ունենալ, եթե հանրային հարթակներ տրամադրվեին հասարակական սեկտորի ներկայացուցիչներին:

«Ոչ»-ի քարոզարշավի մասին կարող եմ ասել նույնը, որ ավելի լավ է այն չլիներ ուղղակի, որովհետև գաղափարապես «Ոչ»-ի կողմնակիցներն ավելի լավ կհիմնավորեին իրենց «Ոչ»-ը, եթե չլինեին անորակ և աբսուրդային տեսահոլովակները, ծիծաղ առաջացնող էմոցիոնալ և պաթետիկ ելույթները՝ արդեն բազմիցս ձախողված ընդդիմադիր գործիչների կողմից: Ասեմ ավելին՝ նման գործիչների առկայությունը կարող է հենց մի խումբ «Ոչ»-ականների դրդել դիտմամբ «Այո» քվեարկելու, ճիշտ նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ, որ խորհրդարանական կառավարման գաղափարի կողմնակից մի շարք ընդդիմադիրներ այսօր «Ոչ» են ասում, որովհետև իրենց երազած համակարգին անցնելու առաջարկողը Սերժ Սարգսյանն է: Անիմաստ էմոցիաներին տրվելու փոխարեն «Ոչ»-ականներն, օրինակ, կարող էին աշխատանքներ տանել այն ուղղությամբ, որ տեղամասային հանձնաժողովներում իրենց համար հատկացված բոլոր տեղերի համար գտնեին անդամներ, որպեսզի վերահսկեին գործընթացը, իսկ արդյունքում «Ժառանգության» կողմից՝ 245, և ՀԱԿ-ի կողմից՝ 118 տեղամասային հանձնաժողովներում, չկատարվեցին նշանակումներ:

Համեմատության կարգով թերևս միակ, քիչ թե շատ հաջողված նախագիծը՝ «Այո և Ոչ» ռեալիթի-շոուն էր, որն էլ հետաքրքիր էր միայն առաջին օրերին: Այնպես որ՝ կարող էր ընդհանրապես քարոզարշավ չլինել, և պատկերը միգուցե ավելի լավը կլիներ:

Կարեն Վարդանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել
Ամենադիտված