ՀՀԿ-ն արձագանքում է Րաֆֆի Հովհաննիսյանի քայլին
Քաղաքական
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խեղկատակություն է համարում «Ժառանագություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի' «Նոր Հայաստան»-ի երթի ժամանակ ՀՀԿ շենքի առջև ծաղիկներ դնելու փորձը: «Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը խեղկատակություն է, նա այդ ծաղիկները պետք է նվիրի աղջիկներին, ոչ թե նման խեղկատակություն ա նի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:
Իր հերթին, Հանրապետական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշեց, որ Հովհաննիսյանը հավանաբար շփոթել է և այն ծաղիկներ է նվիրեր «Ժառանագություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին:
«Նոր Հայաստան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքի մասնակիցները փորձել են մոտենալ Մելիք-Ամադյան փողոցում գտնվող Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակին, իսկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է ծաղիկներ դնել ՀՀԿ գրասենյակի մոտ սակայն ոստիկաները պատ են կազմել և դա թույլ չեն տվել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից