8 ֆուտբոլիստ չի շարունակի հանդես գալ «Բանանցի» կազմում
Սպորտ
2015/16 մրցաշրջանի աշնանային հատվածի ավարտից հետո «Բանանցի» ութ ֆուտբոլիստ կհեռանա ակումբից: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Փոխադարձ համաձայնությամբ խզվել են Բոյան Միխայլովիչի, Սարգիս Բալոյանի, Վարդան Մովսիսյանի, Կարեն Հարությունյանի, Արամ Շախնազարյանի և Արմեն Մանուչարյանի հետ պայմանագրերը:
Նաև ավարտվել են Ջերեմիա Ջոնի և Անդրանիկ Քոչարյանի պայմանագրերի ժամկետները, և այս ֆուտբոլիստների հետ նոր պայմանագրեր չեն կնքվի:
«Բանանցում» չի շարունակի աշխատել նաև «Բանանց-2»-ի իսպանացի մարզիչ Կրիստիան Բեգերը, ում հետ պայմանագիրը նույնպես խզվել է փոխադարձ համաձայնությամբ:
«Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում նշված ֆուտբոլիստներին ակումբում անցկացրած ժամանակահատվածի ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար և հաջողություն է մաղթում հետագա կարիերայում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու