«Ժողովուրդ». Թաքնված օլիգարխները ձեռքները գրպանները չտարան
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մեծամասնությունը թաքնված օլիգարխ է, և մի քանի հազար դոլարը նրանց համար մեծ գումար չի կարող համարվել: Հայաստանն ունի ավելի քան 500 բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց մեջ են մտնում բարձրագույն ղեկավարությունը, նախարարները և նրանց տեղակալները, մարզպետներն ու կառավարության առընթեր մարմինների ղեկավարները և նրանց տեղակալները, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության 70 անդամները, 230 դատավորներն ու այսպես շարունակ:
Եթե նշված պաշտոնյաներից յուրաքանչյուրն իր կուտակածի մեկ տոկոսի չափով գումար նվիրաբերեր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ, ապա արդյունքում հավաքված գումարը կլիներ մի քանի տասնյակ միլիոն դոլարով ավել:
«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե առանձին պաշտոնյաներից յուրաքանչյուրը որքան գումար է նվիրաբերել հեռուստամարաթոնում, սակայն ապարդյուն: Հավանաբար պաշտոնյաներն էլ գիտեն, որ պետության հաշվին կուտակած հարստությունից ցանկացած չափի հատկացմանը մարդիկ ասելու են, որ քիչ է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Armtimes.com-ի


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից