Ռեստորանից գողացել է երաժշտական գործիքներ` 2200 ԱՄՆ դոլար արժողությամբ
Իրավունք
Ապրիլի 27-ին` ժամը 23.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Ռուբինյանց փողոցի թիվ 15/5 շենքի մոտից բերման են ենթարկվել 18-ամյա մի երիտասարդի, որը ապրիլի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր օրերի ընթացքում, Բարբյուսի փողոցում գտնվող մի ռեստորանային համալիրից գողացել է երաժշտական գործիքներ՝ թմբուկ և էլեկտրական հարվածային գործիք` պատճառելով 2.200 ԱՄՆ դոլարի նյութական վնաս: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ