Խնդիր չէ, եթե Կլոպը հետաքրքրվի «Բորուսիայի» որևէ ֆուտբոլիստով. Վատցկե
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ իր թիմը խնդիր չի ունենա «Լիվերպուլի» հետ, եթե մերսիսայդցիները ցանկանան դորտմունդցիների կազմից որևէ ֆուտբոլիստի հրավիրել իրենց թիմ:
«Կարող եմ հաստակ ասել՝ մենք հիանալի հարաբերություններ ունենք Յուրգեն Կլոպի հետ: Խնդիր չի լինի, եթե նա հետաքրքրվի մեր թիմի որևէ ֆուտբոլիստի ծառայությունով: Պարզապես առաջին հերթին նա պետք է կապ հաստատի մեզ հետ, հետո միայն ֆուտբոլիստի: Ուրախ եմ Կլոպի համար համար, ուրախ եմ, որ նրա մոտ ամեն ինչ լավ է: Չէի սպասում դրան, կարծում էի, որ Կլոպիպ երկար ժամանակ կպահանջվի՝ հաշվի առնելով այն, թե ինչ խաղավիճում է նա ցանկանում տեսնել իր թիմին»,- Վատցկեի խոսքը մեջբերում է todomercadoweb.es-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու