Ամեն օր պետք է ճնշում լինի և օր օրի ուժեղանա. «Նոր Հայաստանի» մամուլի ասուլիսը՝ Ազատության հրապարակից (ուղիղ միացում)
Քաղաքական
Ազատության հրապարակում մեկնարկեց «Նոր Հայաստանի»՝ Ազատության հրապարակի ձևաչափով ասուլիսը, որը առաջիկա օրերին լինելու է ամեն օր՝ նույն վայրից: Ասուլիսին ներկա են Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պետրոս Մակեյանը.
13.24
Մի քանի քաղաքացիներ մոտենալով խոսափողին պատմում էին, թե նախորդ օրն ինչ դժվարությամբ են հասել մայրաքաղաք՝ ճանապարհները փակ լինելու պատճառով:
13.05
Ասուսլիսի ընթացքում, Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց, որ ժողովրդի հետ միասին պետք է ճնշել հակառակորդին, որ մինչ դեկտեմբերի 6-ը կասեցնեն իրենց մտադրությունը:
«Ամեն օր պետք է ճնշում լինի և օր օրի ուժեղանա: Արդեն օրակարգում է չեղարկման հարցը, նժարին դրված է ապօրինի նոր Սահմանադրությունն իր գործընթացով, մյուս նժարին դրված են կասեցումն ու իշխանությունների հեռացումը»,- ասաց Սէֆիլյանը:
12.58
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ երեկ ՀՀԿ-ի գրասենյակի և կառավարության շենքերի առջև ծաղիկներ դնելու փորձերին, և ասաց, որ առաջին անգամ է, որ ոստիկանությունն օգտագործվում է կուսակցական շենքը ծաղիկներից պաշտպանելու համար:
Լուսանկարը՝ Armlur.am-ի


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից