Ադրբեջանական նավթը դարձյալ էժանացել է
Ադրբեջան
Վրաստանի Սուփսա, Բաթում եւ Թուրքիայի Ջեյհան նավահանգիստներով փոխադրվող եւ համաշխարհային շուկաներում իրացվող ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթի մեկ բարելն այսօր 1,76 տոկոսով կամ 0,81 դոլարով էժանացել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է report.az լրատվական կայքը' նշելով, որ ներկայում Azeri LT CIF տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց հասել է 45,21 դոլարի:
Azeri LT CIF տեսակի նավթի նվազագույն գինը' մեկ բարելի դիմաց 19,15 դոլար գրանցվել է 2001 թվականի դեկտեմբերին, իսկ առավելագույն գինը' 149,66 դոլար 2008 թվականի հուլիսին:
Ներկա դրությամբ' համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե 44,44 դոլար, WTI նավթի մեկ բարելը' 41,85 դոլար:
«Թուրան»-ի տվյալներով' Հիմնադրամի 2016 թվականի պակասորդը ծրագրված է 1,549 մլրդ մանաթ: Ընթացիկ տարում Հիմնադրամի դեֆիցիտը սպասվում է մոտ 1,1 մլրդ մանաթ մակարդակի:
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամից պետբյուջե փոխանցումները 2016 թվականին սպասվում է 6 մլրդ մանաթ, ինչը 42,2 տոկոսով կամ 4,388 մլրդ մանաթով փոքր է' 2015 թվականի համեմատ:
«Ազադլըգ» թերթը, հղում կատարելով Ադրբեջանի պետական մաքսային ծառայության զեկույցին, հայտնել է, որ անցյալ տարվանից սկսված նավթի էժանացման արդյունքում Ադրբեջանի նավթային եկամուտները 8,7 մլրդ դոլարով նվազել են:
Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն' Ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին, այս տարվա ընթացքում Ադրբեջանն արդեն 6,7 մլրդ դոլար է կորցրել, Ադրբեջանի բյուջեն դեֆիցիտային է դարձել. եկող տարվա բյուջեն անցյալ տարվա պ ետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 45 դոլարով ցածր է:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից