Կամրջից նետված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
Իրավունք
Երեկ Արմավիրի կամրջից ցած նետված զինծառայողն այժմ գտնվում է Կենտրոնական զինվորական հոսպիտալում: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծատայության սպա Մերի Սարգսյանը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այժմ նա գտնվում է Կենտրոնական զինվորական հոսպիտալում, - նշեց Մերի Սարգսյանը:
Վերջինս ինքնասպանության փորձի պատճառների մասին այլ մանրամասներ չհայտնեց, նշելով, որ նախաքննությունը նոր է սկսվել և իրենք ոչինչ չեն կարող հայտնել այս պահի դրությամբ:
Հիշեցնենք, որ երեկ Արմավիրի կամրջից ցած նետվելով՝ զինծառայողը ինքնասպանության փորձ է կատարել, սակայն, բարեբախտաբար, միայն ոտքն է կոտրել: Վերջինս Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակիչ՝ Գևորգ Հայրապետյանն է:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում