Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է 437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է 

Հանրապետականները Սերժ Սարգսյանին «բոբո» են դարձրել

Վերլուծական

Վերջին օրերին իշխանության ու ՀՀԿ առնվազն երեք առանցքային գործիչ' վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարար Դավիթ Հարությունյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ակնարկել են, որ իրենց համար ընդունելի կլինի ցանկացած ընտրություն, որ ժողովուրդը կկատարի հանրաքվեի ժամանակ:

Դավիթ Հարությունյանն ավելի հեռուն է գնացել՝ ասելով, որ եթե «Ոչ»-ի ընտրություն կատարվի, ապա Սերժ Սարգսյանը 2017-ին, հավանաբար, կզբաղեցնի վարչապետի պաշտոնը՝ հենց գործող Սահմանադրությամբ ստանձնելով երկրի գործադիր իշխանության ղեկավարումը' որպես խորհրդարանական մեծամասնության վարչապետ:

Իսկապես գործող Սահմանադրությունը թույլ տալիս է, որպեսզի Սերժ Սարգսյանը վերարտադրի սեփական իշխանությունը՝ խորհրդարանական առաջիկա ընտրություններում ՀՀԿ հաղթանակի դեպքում, եթե նույնիսկ խորհրդարանական մեծամասնությունն ու նախագահը միևնույն քաղաքական ուժը չներկայացնեն:

Ի վերջո, առկա է ռուսական նախադեպը, երբ Վլադիմիր Պուտինը լեգալ ճանապարհով պահպանեց իշխանությունը՝ ստանձնելով վարչապետի պաշտոնը ու նախագահի պաշտոնը փոխանցելով Դմիտրի Մեդվեդևին:

Սակայն Սերժ Սարգսյանը հրաժարվեց այս ճանապարհից՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով:

Նախ, Սարգսյանը չունի հասարակական աջակցության ռեսուրս՝ տեխնոլոգիապես բարդ նման օպերացիա իրականացնելու համար: Երկրորդ, Հայաստանի գործող իշխանությունը չունի քաղաքական այն հեղինակությունը, որպեսզի մեկ տարվա ընթացքում երկու համապետական ընտրություն հաղթի՝ առանց հետընտրական ցնցումների: Ու վերջապես՝ Հայաստանի այս իշխանությունը չունի իր «Մեդվեդևին»՝ խարիզմատիկ գործչին, ով կփոխլրացնի Սարգսյանին:

Ըստ այդմ՝ գործող նախագահը գնաց իշխանության վերարտադրության այլ՝ սահմանադրական փսփոխությունների ճանապարհով: Ի դեպ, իշխանությունը վերարտադրելու Սարգսյանի ցանկությունն ինքնին դատապարտելի չէ, եթե առաջիկա հանրաքվեն ու խորհրդարանական ընտրություններն անցնեն օրինական, այսինքն՝ գործընթացը լինի լեգալ:

Ես չեմ հավատում Դավիթ Հարությունյանի այն հավաստիացմանը, իբրև թե իրենք անտարբեր են «Այո-ոչ» երկընտրանքի հարցում: Սերժ Սարգսյանը գուցե մի օր դառնա վարչապետ, սակայն դա տեղի կունենա խորհրդարանական կառավարման համակարգում ու տեղի կունենա շատ ավելի ուշ, քան 2017-ին:

Սահմանադրական փոփոխությունները քաղաքական առաջնահերթություն են Սերժ Սարգսյանի օրակարգում: Սարգսյանը քարոզարշավի ավարտին անմիջականորեն մասնակցեց քարոզարշավին՝ հեռուստաասուլիսի ձևաչափով:

Իշխանությունն ամեն ինչ՝ օրինական, դժբախտաբար, նաև անօրինական, անելու է՝ դեկտեմբերի 6-ի հանրաքվեում «Այո» ապահովելու համար:

Դավիթ Հարությունյանն իշխանության ծրագիր չի բացահայտում՝ ասելով, թե «Ոչ»-ի դեպքում՝ Սարգսյանը 2017-ին վարչապետ կդառնա: Խորապես համոզված եմ՝ Հանրապետականում նման սցենար չի քննարկվել:

ՀՀԿ-ում պարզապես գիտեն, որ հասարակության շրջանում ցածր է իրենց ու նաև Սարգսյանի վարկանիշը: Ըստ այդմ՝ նախարարը քարոզչական հնարք է կիրառում՝ Սարգսյանի վարչապետության հեռանկարը մատուցելով որպես սպառնալիք, կապում է «Ոչ»-ի հետ՝ գործող նախագահից ազատվելու բաղձանք ունեցողներին փորձելով բերել «Այո»-ի հարթություն:

Մազոխիստական այս մոտեցումն այլընտրանք չունի քաղաքականապես սնանկ այս իշխանության համար:

Սուրեն Սուրենյանց

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս
Ամենադիտված