«Հրապարակ». Յանի ես էլ գժվում եմ, էլի, պառլամենտ գալու համար. Մհեր Սեդրակյան
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ասում են' Ձեզ էլ պառլամենտ չեն թողնելու ոտք դնեք' եկող ընտրություններին, սադրեցինք Մհեր Սեդրակյանին։ «Յանի ես էլ գժվում եմ, էլի»: Ասում են' վերջերս առողջական խնդիրներ ունեք, չեք մասնակցում քարոզարշավին, համ էլ ասում են՝ նեղացած եք, որ Ձեր նման «տղերքին» չեն ընդգրկել քարոզարշավում: «Առողջականս շատ լավ է. դեռ ակտիվ չեմ, բայց ակտիվանալու եմ»: Մի տեսակ անհավես եք։ Ձեր որդու գործե՞րն ինչպես են. հրեն, Հովիկ Աբրահամյանն ուզում է իր տղային Երեւանի քաղաքապետ դարձնի, իսկ Ձեր տղան ընդամենը ավագանի է: «Ինչ ուզում են, թող անեն»: Իյա' Ձեր տղան ումի՞ց է պակաս։ Հա, ի դեպ, էդպես էլ լավ չհասկացանք' եկե՞լ է Պզոն Հայաստան, հանդիպե՞լ է Ձեզ։ Ի դեպ, իր ոտքին շղթա, չէ՞, կա գցած, որ ուր որ գնա, ՖԲՌ-ն իմանա. ո՞նց էր եկել։ «Ես ո՜չ մի բան չգիտեմ, չեմ խոսում»։ Ասում են' իշխանություններն են հրահանգել բոլորիդ չխոսել հանրաքվեի ընթացքում, որ «պրապուսկատներ» չանեք: «Չե՜մ խոսում»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից